Պուտինն այցելել է վիճահարույց Կուրիլյան կղզիներ․ Տոկիոն արձագանքել է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր այցելել է Ռուսաստանի և Ճապոնիայի միջև վիճարկվող Կուրիլյան կղզեխմբի Իտուրուպ կղզի, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով TACC գործակալությանը։

Երկու հարևանները Երկրորդ աշխարհամարտից հետո այդպես էլ պաշտոնապես խաղաղության պայմանագիր չստորագրեցին։ Հիմնական խոչընդոտը հենց այս կղզիների, կամ ճապոնացիների խոսքով՝ Հյուսիսային տարածքների շուրջ չհանգուցալուծված վեճն էր։

Այցի ժամանակ, որն, ըստ TACC-ի, Պուտինի առաջինն էր կղզեխումբ, նա «Յանսի» ձկնաբուծական կենտրոնում է եղել, ձկնկիթ համտեսել։ Դրանից առաջ էլ Ռուսաստանի հեռավոր արևելքում անցկացվող ռազմածովային վարժանքներին է հետևել։

Ճապոնիայի արտգործնախարարը X-ում բողոք է հայտնել Պուտինի այցի կապակցությամբ։

«Հյուսիսային տարածքները, ներառյալ՝ Էթորոֆուն, ի բնե Ճապոնիայի տարածքն են՝ թե՛ պատմականորեն, թե՛ միջազգային իրավունքի առումով, – ընդգծել է Տոշիմիցու Մոտեգին, – Այցի առթիվ Ճապոնիան իր խիստ բողոքն է հայտնում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31