«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ շաբաթի շրջանակում Հայաստան այցելած կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Երեւանում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին հետաքրքրում է խաղաղությունը կովկասյան ռեգիոնում, եւ ՆԱՏՕ-ն բոլոր կողմերին հայտնում է, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի:
ՌԴ կառավարությունը հաստատել է «Զարուբեժնեֆտ» նավթագազային հոլդինգի տնօրենների խորհրդի թեկնածուների կազմը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ տնօրենների 7 հոգանոց խորհրդի կազմում առաջադրվել և հաստատվել է նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը:
Defense News պորտալը հրապարակել է Kratos XQ-58 Valkyrie («Վալկիրիա») նոր ծանր սթելս-անօդաչուի թռիչքի տեսանյութը։
Tesla ընկերությունը որոշում է ընդունել միջին հաշվով 3 տոկոսով բարձրացնել իր էլեկտրամոբիլների գները, բացառությամբ՝ բազային կոմպլեկտացիայի Model 3-ի:
Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) մարտի 11-ին նոր զեկույց է հրապարակել զենքի համաշխարհային առեւտրի վերաբերյալ:
Վենեսուելայի իշխանությունները մարտի 11-ին թույլ են տվել հետիոտնին տեղաշարժվել Կոլումբիայի հետ սահմանով:
Տղամարդկանց պատմություններ, որոնք երեխաների համար հոգ տանելն իրենց վրա են վերցրել, և ինչու են նրանք այդքան քիչ Վրաստանում:
Airbus ընկերությունը մարտի 11-ին Գերմանիայի Ինգոլշտադտ քաղաքում սկսել է աերոտաքսիի փորձարկումները, որն ստացել է CityAirbus անվանումը:
Եթովպիայում ավիավթարից հետո մի քանի երկրներում ավիաընկերությունները հայտարարել են Boeing 737 MAX 8-ի թռիչքի դադարեցման մասին:
ԱՄՆ-ի սահմանային ծառայությունը հայտնաբերել է 77 մլն դոլար արժողությամբ կոկաինի խմբաքանակ:
Եվրամիության ղեկավարությունը դիտարկում է Մեծ Բրիտանիայի նկատմամբ տուգանքներ սահմանելու հնարավորությունը ԵՄ-ից դուրս գալու գործընթացը հետաձգելու դեպքում:
Շոումեն Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի նախագահի թեկնածուների վարկանիշի առաջատարն է. նրա օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 24,7 տոկոսը, 18,3 տոկոս ցուցանիշով երկրորդ տեղում է «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն, երրորդում՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, որի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 16,8 տոկոսը:
«Քաջալերում ենք նաև միջադեպերի շոշափելի նվազեցումը շփման գծում»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը՝ անդրադառնալով Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին և ԼՂ հակամարտության կարգավորմանը։
«Կառավարությունը բովանդակային ՆԱՏՕ-ի շաբաթ է կազմակերպել»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը, ով Հայաստանում է «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման շրջանակում։
Փաշինյան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հրապարակած հայտարարությունը, քաղաքական ընթացիկ եզրաբանությանն առընթեր բանակցային փիլիսոփայության հետ կապված կարեւոր բաղադրիչներ է ներառել։
«ՀՀ-ՆԱՏՕ բանակցություններն ընթանում են շատ լավ»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը, ով Հայաստանում է «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման շրջանակում։ Հիշեցնենք, որ «ՆԱՏՕ-ի շաբաթը» Հայաստանում մեկնարկել է այսօր և կշարունակվի մինչև մարտի 18-ը։
Խաղաղության հիմնահարցերի Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զենքի միջազգային առևտրի վերաբերյալ իր տարեկան զեկույցը։
Նման լայնամասշտաբ զորավարժություններն Ադրբեջանի համար աննախադեպ չեն։ Sputnik Արմենիայի եթերում, մեկնաբանելով Ադրբեջանում մարտի 11-15-ն անցկացվող զորավարժությունները, ասաց ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։
Բանկերը եւ ֆինանսական մյուս ինստիտուտները Մեծ Բրիտանիայից ավելի քան 1 տրլն եվրո ընդհանուր գումարի ակտիվներ եւ ֆոնդեր են դուրս բերում Եվրամիությունից երկրի դուրս գալու (Brexit) նախաշեմին, որը պլանավորված է մարտի վերջին:
Ռուսական զենքի ավելի քան 300 նմուշ է փորձարկում անցել Սիրիայում:
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարված են հասցրել Սիրիայի Դեյր–Էզ-Զորի նահանգում:
Գերմանիայի քաղաքացիների երկու երրորդը հուսով է, որ Անգելա Մերկելը վաղաժամկետ պաշտոնաթող չի լինի եւ կանցլերի պաշտոնում կմնա մինչեւ ներկայիս լեգիսլատուրային ժամանակաշրջանի ավարտվելը:
Մարտի 11-ին հայտնաբերվել են Ethiopian Airlines ավիաընկերության՝ Եթովպիայում կործանված Boeing 737 ինքնաթիռի երկու սեւ արկղերը:
Պակիստանի տարածքից արձակված անօդաչու թռչող սարք է մարտի 10-ի երեկոյան խփվել Հնդկաստանի Ռաջասթան հյուսիսարեւմտյան նահանգի երկնքում:
Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում, որոնց մասնակցում են անձնակազմի մինչեւ 10 հազար զինծառայողներ, մինչեւ 500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմեքենաներ եւ հատուկ տեխնիկա, մինչեւ 300 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայանքներ, համազարկի կրակի եւ ականանետերի ռեակտիվ համակարգեր, մինչեւ 20 միավոր տարբեր նշանակության բանակային եւ ճակատային ավիացիա:
Եմենի ջրային ռեսուրսների եւ շրջակա միջավայրի նախարար Նաբիլ Աբդուլահը ողջ է մնացել շնորհիվ այն բանի, որ ուշացել էր Ethiopian Airlines ավիաընկերության՝ Եթովպիայում կործանված Boeing 737 ինքնաթիռի չվերթից:
Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (ՇԱԿ) Մեծ Բրիտանիայի խորհրդարանի քննարկմանը կներկայացնի ուղղում, որը թույլ կտա Շոտլանդիայի անկախության շուրջ հանրաքվե անցկացնել, եթե Միացյալ Թագավորությունը դուրս գա Եվրամիությունից:
Շուրջ 52 հազար մարդ տակավին տարահանման մեջ է մնում այն հուժկու երկրաշարժից եւ ցունամիից հետո, որոնք ութ տարի առաջ հանգեցրին «Ֆուկուսիմա-1» ատոկայանի վթարին:
«Էբերհարդ» փոթորիկը, որը «Էբերհարդ» փոթորիկը, որը մարտի 10-ին մոլեգնել է Գերմանիայի մեծ մասում, գործնականում կաթվածահարել է երկաթուղային երթեւեկությունը երկրի արեւմուտքում: մարտի 10-ին մոլեգնել է Գերմանիայի մեծ մասում, գործնականում կաթվածահարել է երկաթուղային երթեւեկությունը երկրի արեւմուտքում:
Կատալոնիայի կառավարության նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը կգլխավորի «Միասին հանուն Կատալոնիայի» (JxCat) կատալոնական կուսակցության ցուցակը Եվրախորհրդրանի՝ մայիսի 26-ին կայանալիք ընտրություններում։