Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի համար անընդունել է ՀՀ կառավարության՝ արցախյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխմանն ուղղված փորձերը: Այս մասին գրում է minval.az-ը:
Իրանի հարավ-արեւեմուտքում հինգ մարդ զոհվել է, վեցը՝ տուժել գազատարի պայթելու հետեւանքով:
Նիգերիայում դպրոցի շենքի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 18-ի, տուժել է առնվազն 41 մարդ:
Նյու Յորքում մատի 13-ի երեկոյան գնդակահարել են Գամբինո մաֆիական կլանի պարագլուխ Ֆրանկ Քալիին:
Եվրամիությունը պատրաստ կլինի միջոցներ տրամադրել Սիրիայի վերականգնմանը եւ դա քննարկել Համաշխարհային բանկի հետ, երբ Ժնեւում կսկսվի քաղաքական գործընթացը:
Էկվադորը հայտարարել է Հարավամերիկյան ազգերի միությունից (UNASUR) դուրս գալու մասին, որի կենտրոնակայանը գտնվում է Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում։
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը մինչեւ ամենացածր մակարդակն է ընկել 2017 թվականի մայիսին նրա իշխանության գալու պահից ի վեր:
ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի ղեկավարությանը կոչ է արել ընդունելու միջազգային տնտեսական պատժամիջոցների մասնակի վերացման դիմաց Յոնբենի միջուկային կենտրոնի ապամոնտաժումից փուլ առ փուլ միջուկազերծում սկսելու Փհենյանի առաջարկությունը:
Սիրիայի շուրջ 40 հազար քաղաքացիներ, որոնք անօրինական զինված կազմավորումների անդամներ են եղել, համաներում են ստացել կառավարությունից:
Ամուր Հայաստանի հեռանկարը բխում է ՆԱՏՕ-ի շահերից: Այս մասին այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընթացող ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման խորհրդաժողովի ընթացքում ասաց Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի տնօրեն Ռոզարիա Պույլիսին:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բեթո Օ՛Ռուրքը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններում:
Թուրքիայում մարտի 8-ին, Ստամբուլի Թաքսիմ հրապարակից սկսված «Ֆեմինիստական գիշերային երթի» ընթացքում, ազանի (մուսուլմանական աղոթքի ազդարարման սկիզբը) կանչման պահին երթի մասնակիցների զուգահեռ բարձր սուլոցները խիստ քննադատության են արժանացել իշխող վերնախավի կողմից:
Բրիտանական կառավարության անդամները քննարկել են Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit) ժամկետը մինչեւ երկու տարով հետաձգելու հնարավորությունը:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն ցավակցություն է հայտնել մարտի 13-ին Սան Պաուլուում երկու չարագործների զինված հարձակման հետեւանքով դպրոցի աշակերտների ու աշխատակիցների զոհվելու կապակցությամբ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել այն բանաձեւին, որի համաձայն Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի օգնության տրամադրումը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային, որը Եմենում պատերազմ է մղում «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար կազմավորման դեմ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն որոշել է մարտի 14-ից երկրում վերսկսել աշխատանքային գործունեությունն էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումից հետո:
Հայաստանում խաղաղ իշխանափոխության արդյունքում իշխանության եկած նոր ուժը հետաքննում եւ պատժում է նախորդ իշխանությունների կոռուպցիայի դեպքերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»՝ նշված է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության կողմից չորեքշաբթի օրը հրապարակված «Մարդու իրավունքների պաշտպանությունը» զեկույցում:
Boeing ընկերությունը հավանություն է տվել բոլոր Boeing 737 MAX-երի թռիչքների արգելմանը:
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները դեմ են քվեարկել առանց Բրյուսելի հետ գործարքի Եվրամիությունից երկրի դուրս գալուն:
Հարցին, թե հարկավոր է դադարեցնել բանակցային գործընթացը և քայլեր չձեռնարկե՞լ կարգավորման ուղղությամբ, նա պատասխանել է. «Դադարեցնել բանակցությունները, ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ձգտել կարգավորման նոր ձևաչափի։ Դա կարող է լինել, օրինակ, ՄԱԿ-ի հովանու ներքո, կամ մեկ այլ ձևաչափ։ Այսինքն՝ երբ այս սկզբունքներն արդեն հայտարարված են, բանակցություններ վարելն իմաստ չունի»։
Ավստրալիայում դատարանը կարդինալ Ջորջ Փելլին՝ Վատիկանի Տնտեսության քարտուղարության նախկին պրեֆեկտին, վեց տարվա բանտարկության է դատապարտել 1996 թվականին եկեղեցական երգչախմբի երկու 13-ամյա երգիչների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանքով:
2020 թվականի ընտրություններում նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելը պաշտպանում է ամերիկացիների 38 տոկոսը:
Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է մարտի 11-ին Քոբուլեթ սեւծովյան առողջավայրում ճառագայթաակտիվ նյութ վաճառելու փորձի համար երկու մարդու ձերբակալման գործի մանրամասները:
Իրանուհի իրավապաշտպան եւ փաստաբան Նասրին Սոթուդեին դատապարտել են 10 տարվա բանտարկության եւ մտրակի 148 հարվածի:
Անդրադառնալով խոսակցություններին, որ ամիսներ առաջ ադրբեջանական զորքը նախիջևանյան ուղղությամբ դիրքերն առաջ է բերել, Վան Համբարձումյանն ընդգծեց, որ ինքը վաղուց է ահազանգել, որ թշնամին առաջ է տալիս իր դիրքերը, նույնիսկ փորձել է իր անհանգստությունները փոխանցել վարչապետին, սակայն իր ասածները լուրջ չեն ընկալվել։
Արդեն մի քանի տարի է, ինչ Ադրբեջանի կառավարությունը և նրա դիվանագետներն արտասահմանում անում են ամեն ինչ՝ աշխարհի հրեաներին, ամերիկյան հրեական կազմակերպություններին ու Իսրայելին իրենց կողմը գրավելու համար։
ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) կշարունակի օգտագործել Boeing 737 MAX ինքնաթիռները:
Առնվազն 19 մարդ, այդ թվում՝ յոթ երեխա է փրկվել Նիգերիայում դպրոցի շենքի փլատակներից:
Շվեդիայի կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատության է ենթարկել Կալիֆոռնիայի նահանգապետ դեմոկրատ Գեւին Նյուսոմին նահանգում մահապատժի իրականացման մորատորիում հայտարարելու որոշման առնչությամբ: