Պետդուման լիագումար նիստի ժամանակ կողմ է քվեարկել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու վերաբերյալ որոշման նախագծին։
Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները հավանություն են տվել Ուկրաինային 1,2 միլիարդ եվրո գումարի մակրոֆինանսական օգնության փաթեթի տրամադրման՝ ԵՄ-ի խորհրդի որոշմանը: Փետրվարի 15-ին քվերակության արդյունքները հայտարարվել են Ստրասբուրգում օրենսդիր մարմնի նստաշջանում:
Գերմանիայի Բուդեսթագում Ձախ կուսակցության խմբակցության համանախագահ Դիտմար Բարչը ԳԴՀ-ի նախկին կանցլեր Անգելա Մերկելի թեկնածությունն առաջարկել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում միջնորդի դերի համար: Մերկելը Գերմանիայի կառավարությունը գլխավորել է 16 տարի, 2005-ից մինչեւ 2021 թվականը:
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնեւ Ռաուն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների սկզբում նշել է այսօրվա հանդիպման հատուկ կարեւորությունը։
Թբիլիսիում բազմահարկ շենքի բնակարաններից մեկում պայթյունի պատճառը, ենթադրում է, դարձել է բնական գազի կուտակումը: Այդ մասին Sputnik Վրաստանին հաղորդել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում: Պայթյունը փետրվարի 15-ի առավոտյան որոտացել է շենքի յոթերորդ հարկի բնակարանում:
Երկօրյա պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հանդիպել է ԱՄԷ-ի թագաժառանգ, արքայազն Մուհամադ իբն Զաիդ Ալ Նահայանի հետ:
ԱՄՆ-ը Հոնդուրասին պահանջ է ներկայացրել երկրի նախկին նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսին ձերբակալելու եւ արտահանձնելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը: Հոնդուրասի ԱԳՆ-ում նշել են, որ երկրի Գերագույն դատարանին տեղեկացրել են այն մասին, որ ԱՄՆ-ի դեսպանությունը պաշտոնապես պահանջել է հոնդուրասցի քաղաքական գործչի ձերբակալումը:
Քաբուլի հարյուրավոր բնակիչներ փետրվարի 15-ին կազմակերպել են բողոքի ցույց՝ Աֆղանստանի Կենտրոնական բանկի ակտիվների մեծ մասն ԱՄՆ-ում արգելափակելու՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի որոշման դեմ: Այդ մասին հաղորդել է աֆղանական Tolo News հեռուստաալիքը: «Դադարեցրե՛ք թշնամություն անել աֆղան ժողովրդի դեմ»,- մեջբերում է Aamaj News գործակալությունը դժգոհ աֆղանների կարգախոսը:
Ռուսաստանի Դաշնության հարավային և արևմտյան ռազմական օկրուգների զորքերը զորավարժություններից հետո վերադառնում են մշտական տեղակայման վայրեր:
Փետրվարի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի կունենա կառավարության նիստը, որի ընթացքում ներքին հարցերից բացի կքննարկվեն արտաքին հարաբերություններին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հնարավորինս սեղմ ժամկետներում կկալանավորվի և կհանձնվի հետաքննությանը։
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հերթական հոդվածն է հրապարակել Հայաստանի վերաբերյալ։
Կանադան Ուկրաինա կուղարկի գնդացիրներ, ատրճանակներ, դիպուկազարկ հրացաններ, կարաբիններ եւ փամփուշնտեր: Փետրվարի 14-ին այդ մասին ասված է Կանադայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Օսլոյում մի շարք արեւմտյան երկրների, ներառյալ ԱՄՆ-ի հետ Աֆղանստանի պատվիրակության բանակցություններն անցել են հաջողությամբ. հաջողվել է փոխըմբռնման հասնել առանձին հարցերի եւ Աֆղանստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մասնակի չեղարկման շուրջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտողար Անտոնիու Գուտերիշը խորին անհանգստություն է հայտնել Եվրոպայում հնարավոր ռազմական բախման մասին հաղորդումների առիթով: Փետրվարի 14-ին այդ մասին նա հայտարարել է լրագրողներին։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում փետրվարի 14-ի առավոտվա դրությամբ կազմել է 411 միլիոն 730 հազար 784: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 816 հազար 28 մարդու:
Թուրքիայում երիտասարդները քաղաքական անորոշության սոցիալական պայմանների ու կորոնոավիրուսի հետևանքով խորը դեպրեսիայի մեջ են: Այսպիսի արդյունքներ է արձանագրել 26 երկրներում 99.6 հազար երիտասարդների հետ զրույցների միջոցով արված ուսումնասիրությունը:
Կորոնավիրուսի օմիկրոն շտամի երկու նոր տարատեսակ են հայտնաբերել Լեհաստանում: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության փոխնախարար Վալդեմիր Կրասկան՝ հանդես գալով Լեհական ռադիոյի եթերում:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը փետրվարի 14-ին հայտարարել է, որ երկիրը բախվել է կորոնավիրուսի նոր ալիքի, եւ նախազգուշացրել COVID-19-ով հիվանդացության զգալի աճի մասին, հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները:
Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն փետրվարի 15-ին կայցելի Կիև: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը:
Ադրբեջանի նախագահի կողմից ստեղծված «Կոմանդոս» ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել, որտեղ ներգրավվել են թրթուրավոր և դահուկային նորագույն շարժական տեխնիկաները՝ իրենց օպերատիվ խմբերով: Անցկացվող զորավարժությունների հիմնական նպատակն է եղել այդ տեխնիկաների կառավարման հմտությունների կատարելագործումը, ինչպես նաև տեղանքի ռելիեֆին և եղանակային պայմաններին համապատասխան հմտորեն քողարկվելու կարողության զարգացումը:
ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի (RTÜK)՝ միջազգային լրատվամիջոցներին ներկայացրած արտոնագիր ստանալու համար դիմելու պահանջին։
Դանիլովը հավելել է, որ որոշ ավիաընկերությունների որոշումը կապված է MH17 չվերթի կործանման հետ։
• Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում գործող պաշտոնյա էր, կոնկրետ մասնակցություն է ունեցել, հրամանատարական բունկերում գործող անձ է եղել և նրա մասնակցությունը պատերազմի քննիչ հանձնաժողովում օբյեկտիվություն ապահովելու որևէ շանս չունի:
Այս պահին փոքր թվով ամերիկացի զինվորականներ մնում են Ուկրաինայում՝ ելնելով ԱՄՆ դիվանագիտական ներկայությունը պահպանելու շահերից։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեռ հույս ունի, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է կարգավորվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին փետրվարի 14-ին լրագրողներին ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փետրվարի 14-ին հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, որի ընթացքում նա ԱՄՆ-ի համար անհապաղ առաջնահերթություն է համարել ճգնաժամի թուլացմանն ուղղված ջանքերին աջակցությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին տարածաշրջանում է: Կլաարը, որը պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում ԵՄ միջնորդությունն է համակարգում, հաճախակիացրել է այցերը Հայաստան և Ադրբեջան, և այս այցը Կլաարի երկրորդ այցն է տարածաշրջան այս տարի:
Ուկրաինան վերջին շրջանում Գերմանիայից ակնկալում է զենքի մատակարարում: Գերմանիան հրաժարվում է տրամադրել՝ հղում կատարելով այն իրավական կարգավորումներին, որ կառավարությունն օրենքով չի կարող հավանության արժանացնել ճգնաժամային շրջաններին մահաբեր զենքի մատակարարումը:
Երկու երկրների քննարկման առանցքում նաև ռուս-լեհական հարաբերություններին վերաբերող հարցերն են: