Մեկ ամսում 5 ռազմական հաքեր է ինքնասպանություն գործել ԱՄՆ–ում. ԶԼՄ
Վերջին մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ կիբեռհրամանատարության աշխատակիցների շրջանում ինքնասպանության 5 դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է «Bloomberg»-ը։
Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն՝ ինքնասպանությունների աճը մտահոգել է ԱՄՆ օրենսդիրներին և Պենտագոնի ղեկավարությանը։
Այս դեպքերը կրկին բարձրացրել են անձնակազմի հոգեբանական վիճակի հարցը՝ Իրանի հետ պատերազմի պատճառով ծանրաբեռնվածության կտրուկ աճի և աշխատանքային գործընթացում AI-ի նոր մոդելներ ինտեգրելու ֆոնին:

