
ԱՊՀ երկրները Մինսկում քննարկելու են ԱՊՀ-ին ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ տալու հարցը

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրները կքննարկեն ԱՊՀ-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) դիտորդի կարգավիճակ տալու հարցը, Մինսկում հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը՝ հավելելով, որ հարցը քննարկվելու է փակ ռեժիմով:
«Մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստի ընթացքում նաև փակ ռեժիմով քննարկվելու է ԱՊՀ-ին՝ որպես միջազգային կազմակերպության, ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցը: Խորհրդի անդամներն այսօր կքննարկեն այդ հարցը և որոշում կընդունեն», – ըստ «ՌԻԱ»-ի՝ լրագրողներին ասել է Անֆիմովը ԱՊՀ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստից առաջ:
ԱՊՀ գործադիր կոմիտեի փոխնախագահը այլ մանրամասներ չի հայտնել Մինսկում տվյալ հարցի քննարկման վերաբերյալ: