
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ դաշինքը պետք է համոզվի Ուկրաինայի խնդրով «դեէսկալացիայի» գնալու հարցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, պատասխանելով Բրյուսելում լրագրողների այն հարցին, թե Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացումը դաշինքին կհամոզի գնալ «դեէսկալացիայի», ասել է, որ, իր կարծիքով, «դեէսկալացիա» նշանակում է «ուժերի և ծանր տեխնիկայի շարունակական դուրսբերում»։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Մենք պետք է տեսնենք ուժերի և ծանր տեխնիկայի շարունակական դուրսբերում»,- ասել է նա։
Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքը «դրական ազդակներ է ստանում Մոսկվայից՝ դիվանագիտական ջանքեր գործադրելու և շարունակելու ուղղությամբ», բայց միևնույն ժամանակ «դեռևս չի տեսնում շփման գծում լարվածության թուլացում»։ Նա նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ն սպասում է Ռուսաստանի պատասխանին դաշինքի անվտանգության առաջարկներին և ակնկալում է շարունակել հանդիպումները Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում։