Բաժիններ՝

Թուրքիայից Իսրայել կմեկնի բարձրաստիճան պատվիրակություն

Իսրայելի նախագահի այցը Թուրքիա կազմակերպելու, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները քննարկելու նպատակով այս շաբաթ Թուրքիայից Իսրայել կմեկնի բարձրաստիճան պատվիրակություն: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Տեղեկության համաձայն՝ թուրքական պատվիրակության կազմում լինելու են Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը և Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը:

Նշվում է, որ այցի ընթացքում երկու պաշտոնյաները կհանդիպեն Իսրայելի ԱԳՆ գլխավոր քարտուղար Ալոն Ուշպիզի, նախագահի գրասենյակի ղեկավար Էյալ Շվիկիի, նախարարության ու նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28