Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Արքայազն Էնդրյուն, որը Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու որդիներից մեկն է, մեղադրվում է անչափահասի բռնաբարելու մեջ եւ 12 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 16 միլիոն դոլար) կվճարի թագուհու ճնշմամբ արտադատարանային համաձայնության շրջանակներում: Այդ մասին հաղորդել է Mirror թերթը՝ վկայակոչելով թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրների:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Միավորված ազգերի կազմակերպության կարևոր գործընկերն է: Ինչպես փոխանցում է Այս մասին փետրվարի 16-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
«Դա Արցախից հրաժարվելու վարքագիծ է. կարծում եք՝ պատահակա՞ն էր, որ Հայաստանում չնշվեց բանակի օրը։ Այս իշխանությունը սեփական իշխանությունը պահելու համար կարող է ոտնատակ տալ ազգային ու պետական շահը, իսկ իրենց խոստացած խաղաղության դարաշրջանը Արցախի և հայ ժողովրդի շահերի ուրացում է ու Հայաստանի քաղաքական ապագայի մթագնում»,- նկատեց Գալստյանը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցներ է անցկացրել Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ: Հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Գազի մարտյան ֆյուչերսների գները Եվրոպայում 1000 խմ-ի դիմաց 1000 դոլարի փոխարեն, փետրվարի 15-ին իջել են՝ հասնելով գրեթե 800 դոլարի։ Րոպեներ առաջ այն իջել է 17%-ով, իսկ այժմ իջնում են ավելի քան 13%-ով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն վկայակոչելով՝ Լոնդոնի ICE բորսայի տվյալները։
«Մեր գործընկերների հետ սերտ համագործակցության շրջանակում նախագահ Բայդենն այսօր պաշտպանված կապի գծով խոսի Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ»,- հայտնել է նա:
Մեծ յոթնյակի (G7) երկրների առաջնորդները քննարկում են փետրվարի 24-ին Ուկրաինայի շուրջ առցանց քննարկումներ իրականացնելու հնարավորությունը: Այս մասին Kyodo լրատվական գործակալությանը հայտնել է անանուն աղբյուրը:
Հորդառատ անձրեւների պատճառով 23 մարդ է զոհվել Ռիո դե Ժանեյրոյի նահանգի Պետրոպոլիս քաղաքում: Այդ մասին հաղորդել է G1 նորությունների պորտալը։
Նա ընդգծել է, որ նախարարները ծրագրում են քննարկվել երկկողմ համագործակցության հեռանկարները քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում:
Աշխարհի ցանկացած երկրի, անկախ համակարգից՝ ժողովրդավարական թե բռնապետական, իշխանության թիվ մեկ խնդիրը պետք է լինի պետական, նույնն է թե՝ ազգային անվտանգության ապահովումը։ Այս գիտակցության կրողները պետք է լինեն ոչ միայն պետական պաշտոնյաները, այլև քաղաքական, հասարակական գործիչները։ Բայց արդյո՞ք այդպես է Հայաստանում։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 18-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
Ստրասբուրգում շարունակվող Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստում քննարկվել է երկու առանձին զեկույց Եվրոպական Միության (ԵՄ) ընդհանուր արտաքին, անվտանգության և պաշտպանության քաղաքականության թեմայով։ Անդրադարձ է եղել նաև Թուրքիային։
Ադրբեջանի ազգային ավիափոխադրող AZAL-ը Հայաստանին մոտ 32 հազար եվրո է վճարել աերոնավիգացիոն ծառայությունների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
«Microsoft» ընկերությունը «Skype» ծրագրի «Թարգմանված խոսակցություններ» բաժնում ներառել է նաև թուրքերենը։
«Առհասարակ նման դեպքեր լինում են, կրակում են՝ երբ պատահի, աշխատելիս, հող մշակելիս։ Ռուս խաղաղապահներից ինձ մոտ կանգնած են եղել, որ ադրբեջանական դիրքերից կրակել են, բայց այդ պահին ռուսներն այնպիսի տեղում էին կանգնած, որ թշնամու կողմից տեսանելի չեն եղել, մտածել են, թե մենք մենակ ենք դաշտերում աշխատում։ Դե, թշնամին կարող է ման գա էս կողմ, ման գա էն կողմ, մեկ էլ որոշի ու կրակի, առանց պատճառի»։
ԵՄ-ի դատարանը որոշում է ընդունել, որ Եվրամիությունն իրավունք ունի դադարեցնել դոտացիոն վճարումներն անդամ պետություններին, եթե նրանք խախտում են իրավունքի գերակայության սկզբունքները, այդպիսով, մերժվել է Հունգարիայի եւ Լեհաստանի հայցը Միության բրյուսելյան ինստիտուտների նկատմամբ։
Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
168.am-ի հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանն անդրադառնալով Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին և այդ համատեքստում Արցախի ընդհանուր անվտանգությանը, նկատեց՝ տեղեկատվական պատերազմների տեխնոլոգիաներով փորձում են մարդկանց գիտակցության մեջ ներմուծել, որ Ուկրաինայում պատերազմն անխուսափելի է։
Վրաստանում ՆԳ նախարարության աշխատակիցներն ութ մարդ են ձերբակալել Թբիլիսիում, ինչպես նաեւ Մցխեթ-Մթիանեթի եւ Քվեմո Կարթլիի տարածաշրջաններում անօրինական հրազենային զենք ու զինամթերք ձեռք բերելու, կրելու եւ պահելու մեղադրանքով։
Գերագույն ռադան ընդունել է որոշում ԱՊՀ-ի մասնակից երկրների Հակաահաբեկչական կենտրոնի ստեղծման որոշումից եւ ԱՊՀ մասնակից երկրների Հակաահաբեկչական կենտրոնի մասին որոշումից դուրս գալու վերաբերյալ: Այդ մասին ասված է խորհրդարանի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է փետրվարի 16-ին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պնդում է, որ Ուկրաինան իրավունք ունի ինքը որոշելու անդամակցի դաշինքին. թե ոչ, եւ որ կազմակերպությունը փոխզիջման չի գնա իր հանգուցային սկզբունքների շուրջը:
Շվեդիայի կառավարությունը մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամակցման հայտ ներկայացնել: Այդ մասին ասված է 2022 թվականի արտաքին քաղաքական հռչակագրում, որը փետրվարի 16-ին հրապարակել է երկրի կառավարությունը եւ խորհրդարանում ներկայացրել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն։
Աֆղանստանը վերահսկող «Թալիբան» շարժումը հայտարարել է, որ Տաջիկստանի հետ սահման է տեղափոխել պրոֆեսիոնալ պատրաստված «գումարտակներ, որոնք հանդերձված են ՆԱՏՕ-ի ժամանակակից տեխնիկայով եւ օգնության ուղղաթիռներով»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դուբայում «Էքսպո 2020» ցուցահանդեսի ժամանակ հանդիպել է ԱՄԷ երիտասարդության մի խումբ ներկայացուցիչների հետ:
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) առաջիկա գագաթնաժողովը կկայանա 2022 թվականի վերջին եռամսյակում Ալժիրում: Այդ մասին, ինչպես փետրվարի 15-ի երեկոյան հաղորդել է Algeria Press Service (APS) լրատվական գործակալությունը, հայտարարել է Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբբունը։
Հունաստանի խորհրդարանը քվեարկել է«Երկրի պաշտպանության ամրապնդման մասին» օրինագծին, որը հավանություն է տալիս Ֆրանսիայից վեց Rafale կործանիչների, երեք Belharra ֆրեգատի, ինչպես նաեւ սուզանավերի համար տորպեդների ձեռքբերմանը:
Յոթի խմբի (G7) ֆինանսների նախարարությունների եւ կենտրնական բանկերի ղեկավարների հանդիպումը, որը պլանավորված էր փետրվարի 17 – 18-ը, հետաձգվել է մինչեւ մարտի 1-ը: