ANCA-ն դատապարտել է Մորգան Ֆրիմանին թուրքական գովազդում նկարահանվելու համար
Ամերիկայի հայ դшտի հանձնախումբը (ANCA) խuտnրեն դատապարտել է աշխարհահռչակ դերասան Մորգան Ֆրիմանին, թուրքական «Turkish Airlines» ավիաընկերության գովազդում նկարահանվելու համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ տեղեկությունների՝ Ֆրիմանի ու թուրքական ավիաընկերության միջև ձեռք էր բերվել համաձայնություն համատեղ տեսանյութ հրապարակելու հարցում:
Ֆիրմանը Twitter-ում գրել է. ««Turkish Airlines»-ի հետ համագործակցելը հիանալի էր։ Ոչ մի ավիաընկերություն «Turkish Airlines»-ից ավելի շատ երկրներ իրար չի կապում»։
Ամերիկայի հայ դшտի հանձնախումբը հրապարակել է Ֆրիմանի տեսանյութը, իսկ դրան կից հիշեցրել, որ ամերիկացի մեկ այլ դերասան՝ Ջորջ Քլունին, ժամանակին մերժել էր թուրքական ավիաընկերության 35 միլիոն դոլարի առաջարկը:
«Turkish Airlines-ն իր ահաբեկիչ վարձկաններին տանում է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հակամարտությունների գոտի, որտեղ նրանք կռվում են Էրդողանի պրոքսի (միջնորդավորված) պատերազմներում, կրակի վրա յուղ է լցնում և խորհրդանշում անմեղ քաղաքացիների աներևակայելի տառապանքն ու մահը»,- ասված է ANCA-ի գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Ջորջ Քլունին չեղարկել էր 35 միլիոն դոլար արժողությամբ մեկօրյա գործարքը «Turkish Airlines»-ի հետ։ Ամերիկյան հեղինակավոր պարբերականին տված հարցազրույցում Քլունին նշել է, որ առաջարկը ստանալով՝ խորհրդակցել է կնոջ՝ Ամալ Քլունիի հետ, և նրանք որոշել են հրաժարվել, քանի որ Թուրքիան կասկածելի երկիր է, թեև ԱՄՆ-ի դաշնակիցն է։