Բաժիններ՝

Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ԵՄ-ն ապագայում ինքը պետք է լուծի անվտանգության հարցերը

Եվրամիությունը պետք է ապագայում ինքնուրույն կարգավորի անվտանգության հետ կապված հարցերը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինե Լամբրեխտը հունիսի 29-ին իսպանական El Mundo թերթում հրապարակված հայցազրույցում:

«(Հյուսիսատլանտյան) դաշինքը մեր անվտանգության երաշխավորն է եւ մնում է այդ երեխավորը, բայց ապագայում Եվրոպան պետք է ի վիճակի լինի իր սեփական պատասխանները տալու անվտանգության հարցերին,- նշել է գերատեսչության ղեկավարը:- Ինձ համար նախկինի նման չափազանց կարեւոր է ՆԱՏՕ-ում ամրապնդել եվրոպական հիմքը եւ անել այնպես, որ ԵՄ-ն ունենա գործելու մեծ ունակություն»:

(ԵՄ-ի) «Ռազմավարական կողմնացույց» (պաշտպանական ռազմավարության) շնորհիվ մենք առաջընթացի ենք հասել այդ զարգացման բնագավառում եւ (շարժվում ենք) ճիշտ ուղղությամբ,- կարծում է նա:- Մենք գտնվում ենք իրականացման գործընթացում»:

«Ապագայում մենք՝ ԵՄ-ի երկրների պաշտպանության նախարարներս, պետք է պարբերաբար հանդիպենք, որպեսզի քննարկենք համագործակցությունը գնումների եւ սպառազինությունների բնագավառում»,- հայտարարել է գերատեսչության ղեկավարը:

Նրա կարծիքով՝ սահմանների պաշտպանության հարցն «ավելի մեծ չափով ԵՄ-ի ներքին գործերի նախարարների հարցն է, ավելի փոքր չափով՝ ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանավորման հարցը»: «Վերջին տասնամյակներում մեր զինված ուժերում իրականացվել է ընդգրկուն խնայողություն հօգուտ արտասահմանում առաքելությունների,- պարզաբանել է նա:- Այժմ մենք կրկին կկենտրոնանանք ազգային պաշտպանության եւ դաշինքի պաշտպանության վրա»:

«Խոսքը վերաբերում է հանդերձմանն, այլ ոչ թե վերազինմանը,- պնդել է Լամբրեխտը:- Բունդեսվերում ծագած խնդիրները պետք է արագորեն վերացվեն՝ ապահովելու համար դրա օպերատիվությունն ու դիմադարձման ունակությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս