Բեռլինը չի հրաժարվի Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտից. Բերբոք
Գերմանիան երբեք չի մտադրվել հրաժարվել Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտից: Այդ մասին ԳԴՀ-ի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը հայտնել է հունիսի 29-ին ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Բերբոքի խոսքով՝ այժմ եկել է «դառը իրականությունը», որի դեպքում անհրաժեշտ է, որպեսզի ՆԱՏՕ-ի երկրներն ի վիճակի լինեն «պաշտպանվել Ռուսաստանից»:
«Բայց մենք միշտ ընդգծել ենք, այդ թվում նաեւ որպես ԳԴՀ-ի կառավարություն, որ մենք չենք ցանկանում հրաժարվել Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտից»,-նշել է քաղաքական գործիչը:
Ավելի վաղ Welt հրատարակությունը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, հաղորդել է, որ Գերմանիան եւ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովում համառորեն պնդելու են Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտի պահպանումը, բայց այն չեն հիշատակելու այն հայտարարության մեջ, որը կընդունեն մադրիդյան հանդիպման արդյունքներով:
Ռուսաստանի Դաշնության եւ Հյուսիսատլանտյան համաձայնագրի կազմակերպության միջեւ փոխադարձ հարաբերությունների, համագործակցության եւ անվտանգության շուրջ հիմնարար ակտը քաղաքական վաստաթուղթ է, որը գրանցում է ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի պարտավորությունները նրանց միջեւ հիմնական ոլորտների, նորմերի ու մեխանիզմների բնագավառում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: