ՌԴ-ն մտադրվել էր հասնել Եվրոպայի «ֆինլանդականացման», բայց կստանա «նատոյականացում». Բայդեն

Ռուսաստանը ձգտում էր հասնելու Եվրոպայի «ֆինլանդականացման», այսինքն՝ չեզոք կարգավիճակով երկրի ձեռքբերման՝ հարեւան պետության նկատմամբ լոյալ քաղաքականությամբ, բայց դրա փոխարեն կստանա «նատոյականացում»:

Հունիսի 29-ին այս պնդմամբ հանդես է եկել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Մադրիդում դաշինքի գագաթնաժողովի հարթակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ընթացքում։

«Ինձ հարցնում էին (ՆԱՏՕ-ի հետ կապված իրադրության), Ֆինլանդիայի եւ Շվեդիայի մասին, երբ դրանց ղեկավարները ժամանել էին Սպիտակ տուն: Ես հայտարարել եմ, որ (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինը Եվրոպայի ֆինլանդականացման հույս ուներ, բայց նա կստանա Եվրոպայի նատոյականացում: Նա դա չէր ցանկանում, բայց հենց դա է հարկավոր անել՝ Եվրոպայում անվտանգությունն ապահովելու համար:

Ես կարծում եմ, որ դա անհրաժեշտ է»,- ասել է Բայդենը: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահն արդեն խոսել է «ֆինլանդականացման» մասին: Հունիսին Միացյալ Նահանգների ղեկավարը Ասոշիեյտեդ Պրես գործակալության հետ հարցազրույցի ընթացքում պնդել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի հակամարտության միջոցով հույս ուներ ՆԱՏՕ-ի «ֆինլանդականացման», բայց արդյունքում հասավ Ֆինլանդիայի «նատոյականացման», այսինքն՝ Հելսինկիի ձգտմանը դաշինքի շարքեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս