Բաժիններ՝

Ինդոնեզիայի նախագահը ժամանել է Կիև Զելենսկիի հետ բանակցությունների համար

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հունիսի 29-ին ժամանել է Կիեւ, որտեղ կհանդիպի Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելեսկիի հետ: «Նախագահ Վիդոդոն տիկնոջ հետ հատուկ գնացքով Լեհաստանից ժամանել է Կիեւ»,- ասված է Ինդոնեզիայի ղեկավարի վարչակազմի՝ տարածված հայտարարության մեջ։

«Պետության ղեկավարն օրվա երկրորդ կեսին կհանդնպի Զելենսկիի հետ: Բացի դրանից, նա տիկիոջ հետ կայցելի Իրպեն, ինչպես նաեւ մի շարք բժշկական հիմնարկություններ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Վիդոդոն, որը դարձել է ասիացի ղեկավարներից առաջինը, որը Կիեւ է այցելել փետրվարից ի վեր, «Ուկրաինա է տարել հումանիտար բեռ», հայտնել են վարչակազմում:

Ինչպես սպասվում է, Ինդոնեզիայի նախագահը, որն այս տարի Քսանի խմբի նախագահն է, Կիեւում կքննարկի հաշտության բանակցությունների վերսկսման հնարավորությունները, ինչպես նաեւ ուկրաինական հացահատիկի արտահանման համար միջանցքի բացման հեռանկարները:

Իր արտասահմանյան շրջագայության շրջանակներում Վիդոդոն նաեւ կայցելի Մոսկվա, որտեղ հունիսի 30-ին պլանավորված են նրա բանակցությունները ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս