Իտալիան ՆԱՏՕ-ում իր զորակազմը կավելացնի մինչև 15.000 զինվորական. La Stampa
Իտալիան պետք է ՆԱՏՕ-ի Հակազդման ուժերի թվաքանակի մեծացման շրջանակներում իր զորակազմն ավելացնի մինչեւ 10 – 15 հազար մարդ: Հունիսի 29-ին այդ մասին գրում է La Stampa թերթը՝ չամրապնդելով այդ գնահատումը պաշտոնական տեղեկատվությամբ։
Հենվելով ՆԱՏՕ-ի Հակազդման ուժերի թվաքանակը ներկայիս 40 հազարից մինչեւ 300 հազար հասցնելու մասին հայտարարության վրա՝ հրատարակությունը ենթադրում է, որ Իտալիայից կպահանջվի 10-ից մինչեւ 15 հազար զինվորական:
Ըստ որում թերթը նշում է, որ Իտալիան ՆԱՏՕ-ի արեւելյան թեւերի ամրապնդման հետ մեկտեղ մտահոգված է Միջերկրածովյան տարածաշրջանում հարավային սահմանների հարցով, որտեղից Իտալիայի համար ուղղակի սպառիալիքներ են ծագում միգրացիոն հոսքերի եւ ահաբեկչության տեսքով: Միջերկրածովյան տարածաշրջանն այդ համատեքստում պետք է ընդլայնված լինի Հյուսիսային Աֆրիկայի, Սահելի տարածաշրջանի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկյան Եղջյուրի, որոնց մասին ՆԱՏՕ-ում չպետքէ մոռանան:
«Սեւ եւ Միջերկրական ծովերի փոխադարձ կապը նշանակում է Իտալիայի էներգետիկական շահերի ապահովում, նավարկության երթուղիների ազատության եւ անվտանգության երաշխիքներ: Մենք ՆԱՏՕ-ի ճկուն մոտեցման հույս ունենք, որն ունակ լինի գործելու 360 աստիճանների վրա»,- մեջբերում է հրատարակությունը պաշտպանության նախարար Լորենցո Գուերինիի խոսքը:
ՆԱՏՕ-ի արեւելյան գումարտակների շրջանակներում Իտալիան ավելի վաղ իր զորակազմը տեղաբաշխել է Լատվիայում: Հաղորդվել է, որ իտալական զորակազմը հասնում է 2,5 հազար զնվորականների՝ այն ավելացնելով 250-ով եւ 750-ով համապատասխանաբար Հունգարիայում եւ Բուլղարիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: