Բաժիններ՝

ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են տիեզերքում համագործակցության հարցերը

ԱՄՆ-ի եւ Եվրամիության ներկայացուցիչները հունիսի 29-ին Վաշինգտոնում անցկացրել են տիեզերքի շուրջ երկխոսության (Space Dialogue) հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկել են այդ թվում տիեզերական տարածությունում գործունեության անվտանգության ապահովումը: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ հունիսի 29-ին տարածած հայտարարության մեջ:

«Պաշտոնատար անձինք քննարկել են համագործակցությունը Երկրի մակերեւույթի դիտարկման եւ տարերային աղետների արձագանքման, գլոբալ արբանյակային նավիգացիոն համակարգերի, տիեզերական թռիչքների անվտանգության, տիեզերքի իրադրության դիտարկման, ինչպես նաեւ անդրատլանտյան համագործակցության համար հնարավորությունների բնագավառում՝ տիեզերական տարածությունում անվտանգության եւ երկարաժամկետ կայուն գործունեության ապահովման նպատակով»,- նշված է տեքստում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930