Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարությունը պնդում է, որ ամեն ինչ մատնանշում է երկրի պետական մարմինների կայքերի վրա վերջերս կատարված կիբեռգրոհներին ՌԴ-ի իբր առնչությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հունվարի 5-ին դիմել է ՀԱՊԿ-ին՝ «ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման համար» օգնության համար այն բանից հետո, երբ երկրում անկարգություններ են սկսվել հեղուկ գազի գների կրկնապատկման դեմ բողոքի ցույցերի ֆոնին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ Մոսկվայում բանակցություններ է վարելու Իրանի իր պաշտոնակից Էբրահիմ Ռաիսիի հետ, հաղորդում Է «Ռոսիա 1» հեռուստաալիքը:
Չինաստանում ավելի քան 1,22 միլիարդ մարդ ամբողջությամբ պատվաստվել է COVID-19-ի դեմ, ինչը ներկայացնում է երկրի բնակչության ավելի քան 85%-ը:
Նշվում է, որ առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է իրանական Խարկ կղզուց 12 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 20 կմ խորության վրա, գրում է russian.rt.com-ը։
«Խոսելով պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին՝ Հայաստանի նախագահը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Այս հրատապ խնդրի լուծման գործում Հայաստանն ակնկալում է նաև միջազգային գործընկերների գործնական աջակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Իրանի բիզնես գործարքները հարևան 15 երկրների հետ վերջին 9 ամսում աճել են 42 տոկոսով: Այս մասին տեղեկացրել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության ղեկավարը:
Երկրի նախկին ղեկավարն Արիզոնա նահանգի Ֆլորենս քաղաքում իր կողմնակիցների հետ հանրահավաքում խոստացել է վերադառնալ 2024թ.: Նա նաև նշել է Ամերիկան կրկին հզորացնելու անհրաժեշտությունը։
Թուրքիայում վերջին շրջանում իրականացվող սոցհարցումները ցույց են տալիս, որ երկրում ստեղծված տնտեսական դժվարությունների ֆոնին նախագահ Էրդողանի, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) վարկանիշները շարունակում են անկում ապրել:
Ավելի քան 560,000 ֆրանսիացի COVID-19-ի դեմ երրորդ՝ խթանիչ պատվաստանյութը չստանալու դեպքում հունվարի 15-ից կարող է զրկվել իր պատվաստման թերթիկից։
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 քաղաքացի, այսպիսով վիրուսից մահերի թիվը հասել է 132 հազար 044-ի:
Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակված մարդու մահվան առաջին դեպքը։
Թունիսի դատարանը ինը մարդու մահապատժի է դատապարտել 2016 թվականին բանակի սերժանտ Սաիդ ալ-Գազլանիի սպանության գործով:
Վրաստանում հունվարի 15-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5381 նոր դեպք:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կորոնավիրուսի օմիկրոն ենթատեսակի տարածման դեմ պայքարում կառավարությունը դիմում է նոր քայլերի: Ըստ նրա, ամերիկացիները կստանան անվճար դիմակներ և ևս 500 միլիոն անվճար տնային թեստային փաթեթներ` դրանց ընդհանուր թիվը հասցնելով 1 միլիարդի: Բժշկական ապահովագրություններ ունեցող անձինք, ըստ Բայդենի, կարող են փոխհատուցվել ամսական ութ թեստավորման համար:
Արգենտինայում կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր գրանցվել է օրական վարակումների ամենամեծ թիվը՝ 139 հազար 853 դեպք:
«Որևէ մեկին որևէ բան ներելու համար նույնիսկ քրիստոնեության մեջ գոյություն ունի ապաշխարությունը, այսինքն՝ եթե մարդը չի զղջացել, հետ չի դարձել իր սխալ ճանապարհից, այլ հակառակը՝ համառում է իր ընթացքի մեջ. սրանից 100-150 տարի առաջ ոնց քեզ սպանել է, շարունակելու է: Ձեռագի՞ր է փոխվել, ինչ-որ բան փոխվե՞լ է: Մենք տեսնո՞ւմ ենք թուրքական պետություններից եկող որևէ զղջում, ապաշխարություն, քավություն, որ ներենք: Հիմար հո չե՞նք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկխոսության մեկնարկի մասին, ասաց դիրիժոր Վահե Բեգոյանը:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով վերը նշված գործընթացին, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը նշեց, որ տարածված նույնաբովանդակ, միօրինակ հայտարարությունները հերթական անգամ ապացուցում են, որ դրանք նախապես են գրվել՝ մինչև հանդիպումը և նախապես համաձայնեցվել են, որպեսզի չկրկնվի Ցյուրիխում արձանագրված միջադեպը, երբ հայկական կողմն իր տարածած հայտարարությամբ պնդում էր մեկ բան, ինչին համաձայն չէր թուրքական կողմը։
Օրերս հրապարակվել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության այս տարվա զեկույցը, ուր առանձին գլուխ նվիրված է հետպատերազմյան շրջանում, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերում անցած տարվա հայաստանյան զարգացումներին 2020 թվականի զինադադարը դադարեցրեց վեցշաբաթյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, սակայն պարբերական փոխհրաձգությունները հետպատերազմյան շրջանում ստեղծում են անկայուն իրավիճակ, պնդում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության այս […]
«Նիկոլականության մարգինալիզացիան, Նիկոլի հակառեյտինգը հարաճուն բնույթ ունեն, ուստի պետականակենտրոն ուժեը պետք է ճիշտ պահին ոտքի հանեն հանրության ակտիվ, պասիոնար, բարոյապես հասուն հատվածին և փակեն հայոց պատմության այս ամենաամոթալի էջը»,- ասաց նա։
Բրազիլիայում հունվարի 14-ից սկսել է 5-11 տարեկան երեխաների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումը:
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ Չինաստանը դեմ է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված միակողմանի պատժամիջոցներին։
ՌԴ քաղաքացի անցյալ տարի ամենից հաճախ դարձել են Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ մամուլի հաղորդագրությունը:
«Հայ-թուրքական գործընթացն այսօր միայն Հայաստանի ու Թուրքիայի խնդիրը չէ, այն վերաբերում է թե՛ Ադրբեջանին, թե՛ Ռուսաստանին, թե՛ բոլոր այլ կենտրոններին։ Եվ բացի այդ, Էրդողանի իշխանությունը վստահաբար ունակ չէ դիվանագիտական գործընթաց վարել»,- ասաց վերլուծաբանը։
Ղազախստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 հազար 381 դեպք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գերմանիան, Ֆրանսիան միջնորդի նոր փորձ են ձեռնարկում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև:
Ղազախստանի իրավապահ մարմինները ազատ են արձակել Ղրղզստանի չորս քաղաքացու, ովքեր ավելի վաղ ձերբակալվել էին ծայրահեղական գործունեության հետ կապ ունենալու կասկածանքով:
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հաջորդ շաբաթ վեցօրա այց կիրականացնի Ուկրաինա: Այս մասին հայտնում է Կանադայի արտաքին գործերի նախարարությունը:
Միացյալ Նահանգները հուսով է, որ կարող է հասնել Ուկրաինայի շուրջ իրադրության դեէսկալացիայի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը:
Բելգիական Le Vif Weekend առցանց պարբերականը հրապարակել է Հին հռոմեական ժամանակաշրջանի (մ.թ.ա. 754/753 – մ.թ. 476թ.) ժառանգությանը վերաբերող լավագույն ճարտարապետական հուշարձանների ցանկը: