Բաժիններ՝

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 51.735 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 51.735-ով, քովիդի պատճառով մահվան դեպքերի թիվը՝ 98-ով: Սեպտեմբերի 14-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Մեկ օր առաջ երկրում արձանագրվել էին վարակման 44 045 դեպք եւ 101 մահ, ընդամենը համավարակի սկզբից՝ համապատասխանաբար 20 208 878 եւ 385 628: Ապաքինման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 50 251-ով՝ նախորդ օ՛րվա 48 187-ի դիմաց, մինչեւ 19 195 104: Մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացրել են 4 481 քովիդով վարակված՝ նախորդ օրվա 4 663-ի դիմաց (նվազումը՝ 3,9 տոկոս): Հոսպիտալացումների թիվն ավելացել Է 34 տարածաշրջաններում եւ նվազել՝ 46-ում, եւս հինգում իրավիճակը մնացել է առանց փոփոխությունների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս