Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Հայաստանը նույնպես հրավիրված է 2022թ. մարտի 11-13-ը անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին:
Էր Ռիադի գլխավորած արաբական կոալիցիան Հոդեյդա քաղաքում, որը գտնվում է Կարմիր ծովի ափին, ավիահարվածներ է հասցրել «Անսար Ալլահ» խռովարար շարժման (հուսիներ) կողմնակիցների զինապահեստներին:
Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձայն:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից և նշել, որ օրակարգում են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման քայլերը:
Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի համատեղ ռազմածովային վարժաքները Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում կսկսվեն հունվարի 21-ին: Հհունվարի 20-ին այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի բանակի մամուլի ծառայությունը:
ՉԺՀ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի էսկադրային ականակիրն անօրինականորեն մտել է Չինաստանի տարածքային ջրերը Սիշա արխիպելագի (Պարասելյան կղզիներ) մերձակայքում:
Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի C-17A Globemaster III ծանր ռազմա-փոխադրական ինքնաթիռները վերջին երեք օրվա ընթացքում թվով ութերորդ չվերթն են կատարել Ուկրաինա:
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հավանականությունը մոտ ապագայում մեծ չէ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը:
Microsoft ընկերության հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համավարակների մասին, որոնք կորոնավիրուսից շատ ավելի վատն են լինելու՝ կոչ անելով կառավարություններին գումարներ հատկացնել հետագա համաշխարհային բռնկումների դեմ պայքարում: Այս մասին հայտնում է Financial Times-ը:
վ
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հունվարի 19-ին կհայտարարի կարիքավորներին N95 դասի հարյուր միլիոնավոր դիմակներ անվճար բաժանելու որոշման մասին: Հունվարի 18-ին այդ մասին հաղորդել է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:
ԱՀԿ ղեկավարը նաև հավելել է, որ COVID-19-ի «Օմիկրոն» հիմնամանրէն շարունակում է արագորեն տարածվել աշխարհում: Նա մոլորություն է համարում այն պնդումը, թե տվյալ հիմնամանրէի հարուցած հիվանդությունը ավելի «թեթև» է:
Pfizer ընկերության գլխավոր տնօրեն Ալբերտ Բուռլան դարձել է 2022 թվականի «Գենեզիս» մրցանակի դափնեկիր, մրցանակ, որն անվանում են «հրեական Նոբելյան մրցանակ»: Հունվարի 19-ին այդ մասին հաղորդել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայությունը։
COVID-19 կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի քանակը, որոնք հայտնաբերվել են անցած շաբաթվա (հունվարի 10-16-ին) ընթացքում, 20 տոկոսով ավելացել է նախորդ շաբաթվա համեմատությամբ: Այդ մասին հաղորդվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա հաշվետվության մեջ:
Կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրում ավելացել է 688-ով: Ընդհանուր առմամբ մահացել է 322 հազար 678 մարդ:
Կանադայի իշխանությունները դիտարկում են Ուկրաինային աջակցության տրամադրման զանազան տարբերակներ: Այս մասին լրագրողներին հայտնել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Եվրամիությունը նախապատրաստում է «շատ ուժեղ» պատասխան Ուկրաինայի շուրջ իրադրության հնարավոր վատացման պարագայում:Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին հրավիրել ՝ մասնակցելու ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստին, որը տեղի է ունենալու հունվարի 24-ին:Այս մասին Բորելը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
Քութայիսում, որը մեծությամբ երկրորդ քաղաքն է Վրաստանում, շուրջ 7 հազար բաժանորդներ մնացել են առանց բնական գազի: Այդ մասին հաղորդել է Առաջին ալիքը:
«Սա շատ լավ առաջին քայլ է, այս գործընթացը պետք է զգուշորեն կոորդինացվի այն երկրների կողմից, ում քաղաքացիները որպես վարձկան են հանդես եկել Լիբիայում»,- ասել է Ուիլյամսը:
Ռաիսին Իրանի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո հունվարի 19-ին առաջին անգամ այցելել է Ռուսաստան: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին կարևորել է Ռաիսիի այցը՝ նշելով, որ քննարկվելու են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) նակին կանցլեր Անգելա Մերկելը (2005 – 2021) մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի առաջարկությունը դառնալու բարձր մակարդակի խորհրդական կազմակերպությունում: Այդ մասին հունվարի 19-ին հաղորդել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության նախկին ղեկավարի բյուրոն:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին տեղեկացրել է Ղազախստանի տարածքից խաղաղապահ ուժերի դուրսբերման ավարտի մասին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, բնականաբար, շատ ուղիղ կերպով վերաբերում է Հարավային Կովկասի երկրներին ու հատկապես Վրաստանին, որը հավակնում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ և ՌԴ-ի հետ հակամարտության մեջ է, ինչպես նաև Հայաստանին, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, միևնույն ժամանակ՝ իր հետպատերազմյան աշխարհաքաղաքականության հարցերով է տարված, որոնք մեծ «փազլի» մի մասն են:
Թուրքական «BirGün» թերթի խմբագիր Իբրահիմ Վարլըն տեսակետ է հայտնել այն մասին, որ Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը ցանկանում է փոխել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին:
Թուրքիայի խորհրդարանում Դիարբեքիրից ընտրված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում անդրադարձել է Հրանտ Դինքի 15 տարի առաջ կատարված սպանությանը:
Ֆրանսիան Եվրամիությունում իր նախագահության շրջանակներում Շենգենյան գոտու բարենորոգում կառաջարկի:
Այսօր առավոտյան Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Թեհրանից Մոսկվա է մեկնել ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով։ «Մեհր» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ երկօրյա այցի ընթացքում նախատեսվում են բանակցություններ՝ ինչպես Իրանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների, այնպես էլ՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ։
Մեծ Բրիտանիան մի քանի հազար թեթեւ հակատանկային հրթիռներ է մատակարարել Ուկրաինային: Այդ մասին հունվարի 19-ին հայտնել է Թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին: