Բաժիններ՝

2015թ․ միջուկային գործարքին վերադարձը հնարավոր Է ԱՄՆ-ի ռեալիստական մոտեցման դեպքում. Իրանի ԱԳՆ

2015 թվականի (Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) միջուկային գործարքի իրականացման վերականգումը հնարավոր է, եթե ամերիկյան կողմը ռեալիստական դիրքորոշում զբաղեցնի բանակցություններում:

Այդ մասին սեպտեմբերի 14-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը նիգերիացի պաշտոնակից Ջեֆրի Օնեամայի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ: «(Համաձայնագրի) կնքումը հնարավոր է այն դեպքում, եթե ամերիկյան կողմը ռեալիզմ (դրսեւորի)»,- մեջբերված է Աբդոլահիյանի խոսքն այն հաղորդագրության մեջ, որը զետեղված է Twitter-ում Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական էջում:

Նախարարն ընդգծել է, որ Թեհրանը հանձնառու է ԳՀՀՊ-ի վերադարձի շուրջ բանակցությունների շարունակմանը եւ պատրաստ է ամեն ինչ անելու «ծանրակշիռ եւ հաստատուն» համաձայնագրի պատրաստման եւ ընդունման համար:

ԳՀՀՊ-ն Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի մշտական «հնգյակի» եւ Գերմանիայի կողմից նրա միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով:

2018 թվականին ԱՄՆ-ի նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել այդ համաձայնությունից դուրս գալու մասին: Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս հայտնել է Թեհրանի հետ միջուկային գործարքին՝ Վաշինգտոնի վերադառնալու պատրաստակամության մասին: Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ բանակցություններ են վարում Վիեննայում ԳՀՀՊ-ն սկզբնական տեսքով վերականգնման շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս