Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով բացահայտ կեղծիքի շարունակական տարածման իր գործելաոճին, հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե իբր սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը։ Սա հերթական ապատեղեկատվությունն է, որը, ինչպես արդեն համոզվել ենք, ծառայում է որպես տեղեկատվական հենք՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնելու համար։
Իսկ ի՞նչ է արել «պողպատե մանդատով» ուժը իր «դիվանագիտական բանակի» մարտունակության բարձրացման առումով. հեռացրել է տասնամյակների փորձ ունեցող բազմաթիվ դիվանագետների, որոնք այսօր կարող էին ուղղակի դիվանագիտական հարձակման հրավառություն կազմակերպել:
Եթե Աստված մի արասցե Հայաստան պետությունը վերանա աշխարհի քարտեզից (Հայաստանը «դե յուրե» ներկայացնողները վարում են հենց այդ քաղաքականությունը), ապա օտար երկրներում բնակվող բացառապես բոլոր հայերը իրենց բոլոր բնակավայր երկրներում անմիջապես վերածվելու են 4-րդ, 5-րդ, 6-րդ կարգի քաղաքացիների։
Աբդոլահիանն ընդգծել է վեճերը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը:
«Ծավում գիշերը հանգիստ է անցել. Ճակատեն-Ծավ հատվածում այս պահին ևս կրակոցներ չկան»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Կապան համայնքի Ծավ գյուղի վարչական ղեկավար Սեյրան Զաքարյանը:
«Աղոթե՛ք Հայաստանի համար»,- ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում, բաժնում արված հրապարակմամբ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին:
Համացանցում երեկվանից տարածվող հայ զինծառայողների գերեվարման մասին տեսանյութերը, ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հավաստմամբ, ուսումնասիրվում են:
«Երեկվա ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները մակերեսային էին, չնայած զարմանալի չէ»,- այս մասին թվիթերյան իր միկրոբլոգի էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Մասսիմիլիանո Կապիտանիոն «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային:
Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանը նոր դաժան հարձակումներ է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որը ձգվում է Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզերով:
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 14-ին ժամը 08։04-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղում հրետակոծության հետևանքով այրվում է տուն։
Ահաբեկիչները լուրջ կորուստներ են կրել
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հայկական կողմն ունի 49 զոհ, և այդ թիվը վերջնական չէ։ Մինչ այս պահը այլ տվյալներ ՊՆ-ն չի հաղորդել։
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է զոհված զինծառայողների անունները:
Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն:
Նույն օրն ԱԺ-ում էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմն ունի 49 զոհ, և այդ թիվը վերջնական չէ։ Վիրավորների և տարածքային կորուստների մասին որևէ տեղեկատվություն չի հաղորդվում։
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով:
Միջազգային խաղաղությունը և անվտանգությունը այնպիսի նպատակներն են, հանուն որոնց աշխարհի բոլոր պետությունները պետք է միավորեն իրենց առավելագույն ջանքերը։
Ղազախստանը պատրաստակամություն է հայտնել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման իր փորձով կիսվել Հայաստանի և Ադրբեջանի հետ:
Փակ են լինելու Կալիֆորնիայի համայնքային քոլեջներն ու հանրային դպրոցները, իսկ պետական աշխատողները կունենան վճարվող հանգստի հնարավորություն։
Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության կայունացման ուղղությամբ։
Փաստացի՝ չնայած ստեղծված իրադրության շուրջ միջազգային հանրության հստակ արձագանքին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ագրեսիվ գործողությունները, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կգլխավորի կազմակերպության առաքելությունը Հայաստանում։
Կա պատմական շանս՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր և կայուն խաղաղության հասնելու համար, և այն չպետք է բաց թողնել: «Ուստի մենք խստորեն կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները՝ ԵՄ-ի, մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո և միջնորդությամբ»,-նշել են նրանք:
Միացյալ Նահանգները տեսել է բավական ապացույցներ այն փաստի, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը։ Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում ասաց ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։
Ռուսաստանը կարող է օգտագործել տարածաշրջանում իր ազդեցությունը՝ վերջ տալու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններին։
Վիլնյուսի Ռուսական դրամատիկական թատրոնը վերանվանվելու է Վիլնյուսի հին թատրոն:
Կանադան իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններով, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Հայաստանում բնակավայրերին, քաղաքացիական ենթակառուցվծանքերին հարվածների առնչությամբ: «Թվիթեր»-ի իր էջում հայտարարել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին:
Ռուսաստանում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս Պատրիս Սերվանտին ՌԻԱ Նովոստիին չի հաստատել ռուսաստանցի ուսանողների այցագրերի մերժումների կամ չեղարկումների թվի ավելացման պնդումները:
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը մեկ օրում հասել է 101-ի՝ նախորդ օրվա 81-ի դիմաց: