Գուտերիշը կոչով դիմել է կրոնական առաջնորդներին
Աշխարհի կրոնական առաջնորդները պետք է մերժեն օտարատեցության եւ ռասիզմի դրեւորումները: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը համաշխարհային եւ ավանդական կրոնների քառաջնորդների՝ սեպտեմբերի 14-ին Ղազախստանի մայրաքաղաքում բացված համագումարի մասնակիցներին հղած տեսաուղերձում:
«Մեր աշխարհն ընդգրկված է պատերազմներով եւ հակամարտություններով, արտակարգ հումանիտար իրավիճակներով, բնապահպանական ճգնաժամերով, սովով եւ աղքատությամբ: Շարունակում են տարածվել ատելության արտահայտություններն ու խտրականությունը կրոնական տարբերությունների հիման վրա: Ես կրոնական առաջնորդներին խնդրում եմ չխրախուսել բռնությունն իրենց համայնքերի մեջ, այլ մերժել օտարատեցությունը, ռասիզմը, հանդուրժողականության բացակայությունը»,- ասել է նա:
Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը նաեւ վստահություն է հայտնել, որ մարդկությունն ունակ է տոկալու ընթացիկ ժամանակի փորձություններն ու կառուցելու լավագույն աշխարհ բոլորի համար: Համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների VII համագումարը Ղազախստանի մայրաքաղաքում տեղի է ունենում սեպտեմբերի 14–15-ը:
Դրան մասնակցում են շուրջ 100 պատվիրակություններ 50 երկրներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը :