ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում մտադիր են հանդես գալ 92 երկրների ղեկավարներ
92 պետությունների ղեկավարներ են հայտարարված ելույթ ուեցողներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլայի (ԳԱ) բարձր մակարդակի շաբաթում, որը սեպտեմբերի 20-ին բացվում է Նյու Յորքում: Դա հետեւում է ելույթների ծրագրից, որը սեպտեմբերի 14-ին տարածել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մամուլի ծառայությունը:
Փոխնախագահներով ներկայացված կլինի չորս երկիր, կառավարությունների ղեկավարներով՝ 61 երկիր: Մի շարք երկրներից ՄԱԿ-ի ԳԱ-ի բարձր մակարդակի շաբաթ կժամանեն փոխվարչապետներ եւ արտաքին գործերի նախարարներ:
Ծրագիրը վերջնական չէ, պատվիրակությունները միշտ իրավունք ունեն փոխարինեու ելույթ ունեցողին ուրիշով, ընդհուպ մինչեւ ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցչով: Այս տարի Գլխավոր ասամբլեայում ելույթը հնարավոր է միայն նիստերի դահլիճում անմիջական ներկայության դեպքում, մինչդեռ նախորդ երկու տարում համավարակի պատճառով թույլատրվել է ներկայացնել նախօրոք պատրաստված տեսաուղերձը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: