Ռուսաստանցի կինը տեղեկություններ է փոխանցել Ուկրաինային. ԱԴԾ–ն ձերբակալել է նրան
Ռուսաստանցի կինը Լուգանսկի և Ղրիմի գիտական ու կրթական հաստատությունների գործունեության մասին տեղեկություններ է փոխանցել Ուկրաինայի անվտանգության ծառայությանը։ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է, որ կինը ձերբակալվել է, քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության հոդվածով։
«ՌԴ ԱԴԾ–ն Ղրիմի Հանրապետության տարածքում կանխել է 1967 թվականին ծնված քաղաքացու անօրինական գործունեությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կնոջը հավաքագրել է ուկրաինա-լեհական սահմանը հատելիս։
«Համակարգողի առաջադրանքով նա հավաքել և թշնամուն է փոխանցել LԺՀ-ի և Ղրիմի Հանրապետության գիտական, կրթական և այլ հաստատությունների գործունեության մասին տեղեկություններ, որոնց հասանելիություն է ունեցել իր աշխատանքի բերումով», – նշվում է հաղորդագրության մեջ։
Դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել։

