Իրանի հետ hակամարտությունը երկրորդ պլան է մղվում, ԱՄՆ-ը այժմ կկենտրոնանա ուկրաինական կարգավորման վրա. Թրամփ

Իրանի հետ հակամարտությունը երկրորդ պլան է մղվում, ԱՄՆ-ն այժմ կկենտրոնանա ուկրաինական կարգավորման վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կենտրոնացած էինք Իրանի վրա, այժմ այն երկրորդ պլան է մղվում», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն այժմ կկենտրոնանա Ուկրաինայում կարգավորման վրա։

Թրամփը պնդել է, որ Վաշինգտոնը ոչ մի կապ չունի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ, սակայն նշել է, որ ամեն ինչ անելու է հակամարտությունը կարգավորելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930