
Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու սադրանքները խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. ՀՀ ԱԳ նախարարն՝ Իգոր Խովաևին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 9-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։
ԱԳՆ փոխանցմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ:
Արարատ Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական կողմի սադրանքները, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: