Լավրովը կհանդիպի ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և Միութենական պետության գործադիր կառույցների ղեկավարների հետ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 16-ին հանդիպում կանցկացնի ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և Միութենական պետության գործադիր կառույցների ղեկավարների հետ, կողմերը կքննարկեն 2022 թ.-ի արդյունքները: Այս մասին ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Փետրվարի 16-ին Մոսկվայում կկայանա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումն ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և Միութենական պետության գործադիր կառույցների ղեկավարների հետ: Ենթադրվում է, որ կքննարկվեն 2022 թ.-ին այդ միավորումների գործունեության արդյունքները և առաջիկայում համագործակցության ուղղության հեռանկարները», – նշել է դիվանագետը: