
Բայդենն իր ցրվածության պատճառով կարող է սկսել երրորդ համաշխարհային պատերազմը. Մեդվեդևը

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ երկրորդ ժամկետով ընտրվելու մտադրության վրա և գնահատել նրա ներկայիս «արժանիքները»։ Դրանց թվում է «ցրվածության» պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու հնարավորությունը։
«Ինչով է Բայդենն աչքի ընկել իր առաջին պաշտոնավարման ժամանակ. շփոթում է անվանումները, անունները, ամսաթվերը և մոլորվում է սեփական գրասենյակում: Գաղտնի փաստաթղթեր է պահում իր անձնական տան ավտոտնակում։ Նա ավելի քան 100 միլիարդ դոլար է ծախսել սովորական ամերիկացիներին անհայտ կործանվող երկրի վրա, բայց ԱՄՆ-ի բոլոր տնտեսական խնդիրները բարդում է Ռուսաստանի մեքենայությունների վրա։ Նա կարող է երրորդ համաշխարհային պատերազմը սկսել ցրվածության պատճառով»,- գրել է Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ մտադիր է առաջադրել իր թեկնածությունը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով, սակայն այս հարցում հստակ որոշում դեռ չի կայացվել։