Հայաստանի ոչնչացման ծրագիր է. Թուրքիան և Ադրբեջանը դառնալու են Մեծ Թուրքիա, մենք՝ տոտալ շրջափակված անկլավ, ժողովուրդ՝ առանց պետության. Արթուր Խաչիկյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Սթենֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանն է:

Զրույցի ընթացքում նա, մասնավորապես, նշել է.

  • Մենք փակուղու մեջ ենք՝ մեր պետականության փլուզման շեմին:
  • Մենք գտնվում ենք լայնածավալ ռազմական գործողությունների շեմին, աշխարհը գնում է դեպի մեծ պատերազմ:
  • Մենք պրոտեկտորատ ենք, պետություն չենք, սպասում ենք, որ մեզ օգնեն Ռուսաստանից, Արևմուտքից, չունենք արտաքին քաղաքականություն, դիվանագիտություն…
  • Ռուսաստանի Դաշնությունն իրեն պահում է՝ որպես կիսադաշնակից, և դա նոր չէ, վաղուց է Ռուսաստանն ասել, որ իր համար կարևոր են և Հայաստանը, և Ադրբեջանը:
  • «Թավշյա» Հայաստանը զարմանում է, որ բռնապետ Պուտինը, բռնապետ Լուկաշենկոն չեն դատապարտում բռնապետ Ալիևին, որին, ի դեպ, Արևմուտքն էլ չի դատապարտում… Բայց հետաքրքիրն այն է՝ Հայաստանը պահանջում է, որ Ռուսաստանը դատապարտի Ադրբեջանի գործողությունները, ագրեսիան, իսկ Արևմուտքից չի պահանջում պատժամիջոցներ կիրառել նույն Ադրբեջանի նկատմամբ: Արևմուտքը մեզ տալիս է սիմվոլիկ խումբ՝ ի դեմս ԵՄ դիտորդական առաքելության, որպեսզի հեռադիտակով նայեն սահմանները, իսկ Ուկրաինային գրեթե ամեն օր զենք է տալիս:
  • Արևմտյան որևէ պետություն պատժամիջոց չի կիրառում Ադրբեջանի դեմ, Եվրոպան անգամ պատժամիջոց չկիրառեց Թուրքիայի դեմ, երբ հարձակվեցին ԵՄ անդամ Հունաստանի դեմ, երբ Թուրքիան լկտիաբար ագրեսիայի ենթարկեց ֆրանսիական նավերը… Մեր միամիտ ռոմանտիկ ժողովուրդը մինչև հիմա չի հասկանում, որ աշխարհում ամեն ինչ որոշում է ուժն ու շահը և ոչ թե՝ թավշյա դեմոկրատիան:
  • Հայաստանն ինչո՞վ պետք է հետաքրքրի ԱՄՆ-ին, Եվրոպային, մենք չունենք նավթ, գազ, բայց ունենք իրենց համար ոխերիմ թշնամի հանդիսացող, իսկ մեզ համար դաշնակից համարվող Ռուսաստան: Արևմուտքին այս իշխանություններից մի բան է պետք՝ Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից, տարածաշրջանից: Եվ սրանք դա են անում:

  • Կարծում եմ՝ սա հատուկ ծրագիր է, առաջադրանք, Արևմուտքն օգտվելով այն փաստից, որ մենք քանդեցինք կրթության համակարգը, բանակը, որ մենք զգացմունքային ենք, հավատում ենք հեքիաթներին, հենց այդ հեքիաթներով էլ մեզ կերակրում են, ժողովրդի մի մասն էլ, ցավոք, հավատում է դրանց:
  • Եթե մենք լուրջ և փորձառու դիվանագետներ ունենայինք, ապա Արևմուտքին կասեին՝ ուզո՞ւմ եք Ռուսաստանը դուրս գա Հայաստանից՝ մեզ անվտանգության իրական երաշխիք տվեք, ոչ թե դատարկ խոստումներ, որովհետև եթե Ռուսաստանից հրաժարվում ենք, ապա գոնե ռեալ երաշխիք պետք է ունենանք, մինչդեռ Արևմուտքից ոչ մի երաշխիք չկա ու չի էլ լինելու:
  • Արևմուտքի քաղաքական նպատակն է՝ Կովկասից հանել Ռուսաստանին, որ Թուրքիան մտնի Կովկաս:
  • ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեռ պատերազմից առաջ է զգուշացրել, որ Հայաստանն իրեն դաշնակցի պես չի պահում:
  • Եթե ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակավ հայտարարում են, թե Ռուսաստանը սպառնալիք է մեզ համար, ապա այդ հայտարարությունների և գործողությունների հետևանքը, բնականաբար, պետք է լիներ Լավրովի հարցազրույցը, որ հայերը օկուպանտ են:
  • Ռուս որոշ փորձագետներ ասում են՝ եթե Հայաստանը հրաժարվի Ռուսաստանից, ապա դա կլինի ինքնասպանություն, որովհետև եթե Ռուսաստանը չլինի, ապա Թուրքիան է լինելու:
  • Ռուսաստանի համար մենք անկանխատեսելի ենք, անվստահելի, իսկ ՀՀ գործող իշխանությունները մեր արտաքին քաղաքականությամբ նպաստում են, որ Ռուսաստանը պրոթուրքական քաղաքականություն վարի:
  • Գուցե Հայաստանի իշխանությունները կարծում են, թե իրենց հայտարարություններով շանտաժի են ենթարկում Ռուսաստանին, սպառնալով՝ եթե ոչինչ չանեք՝ կգնանք Արևմուտք, մինչդեռ ռուսները լավ գիտեն, որ մենք այլընտրանք չունենք:
  • Մենք գնում ենք դեպի համաշխարհային պատերազմ, գուցե մի քանի ամսից, և եթե այսպես շարունակվի՝ Հայաստան չի լինելու, մենք՝ որպես պետություն, անհետանալու ենք:

Կարդացեք նաև

  • Թուրքիան և Ադրբեջանը 2-3 տարի հետո դառնալու են Մեծ Թուրքիա, մենք հիմա գտնվում ենք մեծ Թուրքիայի ներսում:
  • Սա Հայաստանի ոչնչացման ծրագիր է, մի քանի տարի հետո մենք դառնալու ենք տոտալ շրջափակված անկլավ, ժողովուրդ՝ առանց պետության:
  • Այսօրվա իշխանությունները պետք է հստակ ասեն հանրությանը, թե ինչ են բանակցում, բայց նրանք ուզում են կամաց-կամաց սերմանել մարդկանց մեջ այն միտքը, որ նախ՝ Արցախ չկա, հետո կասեն՝ անկլավները, այս կամ այն տարածքները պետք է զիջենք, և այդպես մանիպուլացնելով՝ հանրությանը կսնեն ստերով… Ճշմարտությունը միանգամից չեն ասում, օվերտոնի պատուհանի նման դանդաղ են բացում, որ մենք աստիճանաբար ընտելանանք այդ մտքին: Վերջում կտեսնենք՝ երկիր չի մնացել:
  • Այս իշխանություններն արդեն հանձնել են Արցախը:
  • Միջազգային պատմության մեջ նման դեպք չի եղել, որ երկրի իշխանությունները հայտարարեն, թե՝ եկեք մեր ժողովրդի մի մասին զոհաբերենք, հանուն մյուս մասի պահպանման: Սա աբսուրդի թատրոն է:

Տեսանյութեր

Լրահոս