Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ:
Իսպանիան չի արգելափակի Կարմիր ծովում առևտրային նավերը Իրանի աջակցությունն ստացող շարժման հարձակումներից պաշտպանելու Եվրամիության հնարավոր գործողությունը, բայց չի պատրաստվում մասնակցել դրան, հայտարարել է Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը իսպանական Pais թերթին տված հարցազրույցում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Աշխարհը երբեք այսքան մոտ չի եղել երրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանը։
«Global Firepower» միջազգային վերլուծական ընկերությունը hրապարակվել է 2024-ին աշխարհում հզոր նավատորմեր ունեցող երկրների ցուցակը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն շաբաթ օրը հայտարարել է, որ Եգիպտոսի և Գազայի միջև սահմանը պետք է փակվի, հայտնում է CNN-ը։
«Նիկոլը շատ լավ հասկանում է, որ իր քաղաքական անտիռեյտինգն ամենացածրն է, որ ունի խնդիր, և, որ Արևմուտքն ունի փոխարինող իրեն, և քանի որ իր համար կարևորն իր իշխանությունն է, «կախիչ» էժանագին շոուով փորձում է փրկել իր իշխանությունը, և դա կարճաժամկետ էֆեկտ տալիս է»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Չինաստանը բողոք է ներկայացրել Ճապոնիայի արտգործնախարարին։ Պատճառը վերջինիս շնորհավորանքն է Թայվանի ղեկավար Լայ Ցինդեին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Մոսկվայի ժամանակով 8:35-ի դրությամբ «Վնուկովոյում» հետաձգվել է յոթ չվերթ, մեկը չեղարկվել է: «Դոմոդեդովոյում» հետաձգվել է երկու, «Շերեմետևոյում» ՝ տասը չվերթ։
ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը հրապարակել է ՌԴ քաղաքացու անձնագրի վերաբերյալ նոր կանոնակարգի առանցքային կետերը: Գերատեսչությունում հիշեցրել են, որ նոր կարգն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 6-ից։
Սպիտակ տունը մի շարք գերատեսչությունների տեղեկացրել է հնարավոր «շաթդաունի» մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին: «Սպիտակ տունը երեկ օրը մի շարք գերատեսչությունների տեղեկացրել է հնարավոր կառավարական «շաթդաունի» նախապատրաստվելու անհրաժեշտության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Սպիտակ տան վարչական-բյուջետային վարչությունը գերատեսչություններին հանձնարարել է գործողությունների ծրագրեր նախապատրաստել` հաշվի առնելով պետական […]
Թուրքիան 2024թ. կնվազեցնի տուրերի արժեքը՝ 2023թ.-ին զբոսաշրջիկների ցածր պահանջարկից հետո:
Թուրքիայի վիաճակագրական ինստիտուտը (TÜİK) հրապարակել է 2023-ի նոյեմբերի դրությամբ առկա գործազրկության տվյալները:
Էկոնոմիայի նախարարությունից նաև հետաքրքրվել էինք՝ կա՞ն արդյոք պայմանավորվածություններ պոտենցիալ ներդրողների հետ, որոնք միայն ճանապարհների ապաշրջափակումով պայմանավորված՝ հետաձգել են ներդրումները, և պատրաստ են ճանապարհների ապաշրջափակումից հետո կատարել ներդրումներ Հայաստանի Հանրապետությունում, եթե այո, ապա ո՞ր ոլորտներում և ի՞նչ ծավալներով:
«Henley Pasaport» միջազգային խորհրդատվական ընկերությունը հրապարակել է հերթական եռամսյակի տվյալների վրա հիմնած 2024-ի աձնագրային ինդեքսը (ցուցանիշ):
«Իրականում սա շտապողականության արդյունք չէ, այստեղ կարևոր մեսիջներ կան: Ոչ միայն թուրքական կողմում որևէ գործողություն չկա արված, այլև Գյումրի-Կարս երկաթգծի բացման ուղղությամբ ոչինչ արված չէ, անգամ տարածքը մաքրված չէ: Այս և այլ փաստեր հիմք են տալիս մտածել, որ հայ-թուրքական սահմանի բացումը բացարձակապես հետաքրքիր չէ թուրքերին: Իրենց ընդամենը պետք է ճանապարհ Սյունիքով, որ Ադրբեջանի հետ կարողանան ունենալ իրենց երազած ուղիղ միջանցքը»։
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ այս պահին Արցախի իշխանությունները պետք է ակտիվանան, քանի որ այլընտրանք չունեն։ Թեպետ ժամանակը գործում է Արցախի ու արցախահայության դեմ, բայց պետք է խաղից դուրս բերվեն գործընթացին խանգարողները, որովհետև նրանք երկար ժամանակ չեն կարող երկու լարի վրա խաղալ, ու առաջ գնան։
«Այս դեպքում ՀՀ-ն և Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերեն և դրանք կատարելու համար մեկը մյուսին վերահսկելու հնարավորություն կունենան»,- ասել է նա։
168.am-ի եթերում մեկնարկում է «Բարդ Talk» հաղորդաշարը, որի շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանը և Գառնիկ Գևորգյանն անդրադառնալու են անցնող շաբաթների մի քանի կարևոր իրադարձությունների՝ քննարկելով դրանց ազդեցությունը հանրային-քաղաքական գործընթացների, սպասվող զարգացումների համատեքստում։
«Թուրքիայի արտահանողների միությունը» (TİM) տվյալներ է հրապարակել 2023-ին Թուրքիայի տեքստիլի (մանվածքեղեն) և տրիկոտաժի հումքի արտահանման վերաբերյալ:
Դե հիմա, եռակողմ հայտարարության 9-րդ կետը ընթերցեք ինքներդ. «9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով:
«Մենք ունենք երեք ինստիտուտ։ Ուրա՞խ ենք, թե՞ ոչ, որ այդպես է, դա հարցի այլ կողմն է։ Մարդկայնորեն կուզեինք, որ բանտերում մարդ չլիներ, եկեղեցին զբաղվեր բացառապես եկեղեցական խնդիրներով, անհատներն էլ ապրեին երջանիկ և իրենց ընտանեկան հոգսերով, ոչ թե առավոտից երեկո մատնանշեին ռիսկերն ու փորձեին դրանց դեմ պայքարել։ Բայց սա է, և պետք է գտնել այն ձևաչափը, որում այդ երեք ինստիտուտները կկարողանան արդյունավետ աշխատել միասին։ Ուրիշ ինստիտուտներ չունենք, քանդված են»,- ամփոփեց Վահե Հովհաննիսյանը:
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական, քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը փորձեց բացատրել Ալիևի այս դիրքորոշման և հայելային հետքաշման Փաշինյանի առաջարկի մերժման պատճառը։
Բացի այդ, գործողությունների ընթացքում զինվորականները հայտնաբերել են տասնյակ միավոր զենք, համակարգիչներ, հեռախոսներ և հետևող սարքեր
Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում էր, որ մենք ունեինք և՛ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, և՛ «Տոչկա-Ու»-ով, և՛ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ և այլ ժամանակակից զինատեսակներով։
Իշխանություններն օրերս հայտարարեցին՝ հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը կապիտալ նորոգումից հետո պատրաստ է շահագործման: Անցակետը՝ անցակետ, բայց ինչքանո՞վ է հավանական, որ հայ-թուրքական սահմանը կբացվի. հարցը դեռևս անորոշ է՝ հաշվի առնելով մեկնարկած գործընթացի պասիվ դինամիկան:
Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները լրջագույն հարված են խաղաղության գործընթացին։ Փաշինյանն այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին, որն անցկացվեց Գավառ քաղաքում:
Եմենի շուրջ կատարվող իրադարձությունների կարևորությունը կարելի է հասկանալ մեկ նկարով:
Փաշինյանի խոսքով` Ադրբեջանից ասում են, որ մենք հասանք նրան, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրվի նաև «Զանգեզուրի միջանցք», և որ ՌԴ-ն է ապահովելու այդ ճանապարհների անվտանգությունը։
«Այս համատեքստում է տեղավորվում նաև ՀՀ-ում Իրանի դեսպանի վերջին հայտարարությունը, որ Ադրբեջանը չի փորձի «միջանցք» ստանալու համար դիմել ռազմական գործողությունների։ Շատ պարզ է, որ Իրանը, լինելով Հայաստանի բարեկամը և հազարամյակների հարևան պետությունը, գիտակցում է հայ-իրանական սահմանի կարևորությունը և իր ունեցած ողջ գործիքակազմով աշխատելու է այդ ուղղությամբ, նաև Հայաստան-Իրան հարաբերությունների համատեքստում, կարծում եմ, իր դիրքորոշումները շատ հստակ ներկայացնում է հայկական կողմին»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Wildberries-ից հայտնել են, որ մարդկանց տարհանել են, իսկ այրված ապրանքների արժեքը կփոխհատուցվի։