Ամերիկայի Միացյալ Նահանգների 43-րդ նախագահ Ջորջ Բուշի նամակում, որը Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովում տարածել է ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյա, Ջորջ Բուշի ինստիտուտի գլոբալ քաղաքականության հարցերով տնօրեն Դեյվիդ Կրամերը, նշվում է, որ դեռևս հարցեր կան Վրաստանի կառավարության՝ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ լինելու հարցում:
Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի կունենան Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ լսումներ: Այս մասին հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով միանալ Թոմ Լանտոսի նախաձեռնած լսումներին:
Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում սեպտեմբերի 2-ին հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ բարձրաձայնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման և 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով այնտեղ առաջացած լուրջ հումանիտար ճգնաժամի մասին:
Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը: Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի քննարկումների ծիրում, ինչպես ավելի վաղ նշել էին փորձագետներն ու լրատվամիջոցները, լինելու են տարածաշրջանային ու երկկողմ օրակարգերը, հացահատիկի գործարքը, որից ՌԴ-ն դուրս եկավ հուլիսի 17-ին՝ առաջ քաշելով մի քանի նախապայմաններ: Այս հանդիպման ընթացքում հայկական կողմի ուշադրության կենտրոնում է, մասնավորապես, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին հնարավոր անդրադարձը:
Ավելի վաղ իշխող կուսակցությունը հայտարարել էր, թե նախաձեռնելու է Զուրաբիշվիլիի իմփիչմենթն այն պատճառով, որ չնայած կառավարությունից ստացված մերժումներին, նա շարունակում է արտասահմանյան այցերը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ռուսաստանի մասին, որոնք նա հնչեցրել է իտալական լրատվամիջոցին տված հարցազրույցում, անընդունելի են, Մոսկվայում ծայրահեղ դժգոհություն են հայտնել այդ կապակցությամբ, ՏԱՍՍ-ին ասել է դիվանագիտական աղբյուրը։
Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ սեպտեմբերի 4-ին տեղեկություն են տարածել՝ իբր ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյա կոչ է արել Հայաստանին միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին՝ ՆԱՏՕ-ին:
Պուտինը շեշտել է, որ «ամենահիմնականը, որ արվել է Աստանայի ձևաչափի շրջանակներում, պետք է ամրապնդվի, և այդ հարթակը՝ նույնպես»։
Մի քանի հազար ադրբեջանցի զինծառայողներ Ուկրաինայում կռվում են ռուսական զորքի դեմ. Նահապետյան
Կղզում փակվել են դպրոցները և ձեռնարկությունները։ Ներքին թռիչքները և նավարկությունը դեպի մոտակա կղզիներ դադարեցվել են։
Ակցիան անցկացվել է SOS Artsakh կարգախոսով։
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) վերջին երկու ամսվա ընթացքում առաջին անգամ լայնամասշտաբ գործողություն է իրականացրել պաղեստինյան Ջենինում։ Կողմերի միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով 5 մարդ է վիրավորվել
Սեպտեմբերի 3-ի առավոտյան միջոցառման կազմակերպիչները հայտնել են, որ ճանապարհները դեռ փակ են մնում, քանի որ չափազանց ցեխոտ են և անանցանելի։ Ավելին, դարձյալ սպասվում են վատ եղանակային պայմաններ։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, կովկասագետ Հովիկ Ավանեսովն ասաց, որ մարդիկ հերթափոխով շարունակում են փակ պահել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը՝ հստակ հայտարարելով, որ ցեղասպան Ադրբեջանի ձեռքից իրենք օգնություն չեն ընդունելու։
Ըստ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Լիզա Մոնակոյի՝ ԱՄՆ կառավարությունն ինքնաթիռներ է իջեցրել Շվեյցարիայում և Մերձավոր Արևելքում, ձերբակալել է մաքսանենգների Իտալիայում, Գերմանիայում և Լատվիայում՝ ցույց տալով, որ «թաքնվելու տեղ չկա»։
Պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող ռազմական գործողությունների թեման նույնպես պետք է ներառված լինի ղեկավարների հայտարարության տեքստում, սակայն Մոսկվան և Պեկինը դեմ են դրա ձևակերպումներին։
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ հայտնել էր, որ հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր նոր առաջարկները։
Հրատարակությունը նշում է նաև, որ երկու առաջնորդների հանդիպումից առաջ հույս կա, որ Ռուսաստանը կվերադառնա հացահատիկի գործարքին։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հերթական վիրավորական գրառումն է կատարել X սոցիալական ցանցում։
ԱՄՆ նախագահը Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովին կգտնվի սեպտեմբերի 7-10-ը, որից հետո կայցելի Վիետնամ։
Հնդկաստանի արևելյան Օդիշա նահանգում կայծակի հարվածներից առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 14-ը տուժել են։ Այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը։
Միջադեպի հետևանքով նաև մի քանի մարդ է տուժել, որոնց ցուցաբերվել է անհրաժեշտ օգնությունը։
Զելենսկին սեպտեմբերի 3-ի երեկոյան տեսաուղերձի ժամանակ իր որոշումը պատճառաբանել է նոր մոտեցումների անհրաժեշտությամբ։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ և Հաճախորդների ծառայությունների խմբի ղեկավար Յուրգեն Ռիգտերինկը մեկշաբաթյա այց կկատարի Հարավային Կովկասի տարածաշրջան:
Թուրքիան 44-օրյա պատերազմից հետո ամբողջությամբ իրեն խցկել է Արցախի հարցով գործընթաց և փորձում է իր ազդեցությունը հնարավորինս մեծացնել, ինչն անկասկած մեր շահերին դեմ է:
Երկուշաբթի Բելառուսի ատոմակայանում կանցկացվի ՀԱՊԿ երկրների փրկարարների զորավարժությունը՝ նվիրված միջուկային և ռադիացիոն անվտանգության ապահովմանը, հայտնում է «Ինտերֆաքսը» հղում անելով ՝ Բելառուսի ԱԻՆ մամուլի ծառայությանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել ռազմական ակադեմիայի ուսանողներին ավարտական հավաստագրերի տրամադրման և դրոշների հանձնման արարղությանը, ապա խոսել ռազմարդյունաբերության ձեռքբերումների մասին:
Ղազախստանի նախագահ Տոկաևն առաջարկել է Ղազախստանում ատոմակայանի կառուցման հարցով հանրաքվե անցկացնել։
Ռուսաստանը Իրանին Як-130 ինքնաթիռներ է մատակարարել: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը: