«Փաշինյանն ազգային աղետ է, ամենամեծ սպառնալիքը երկրի անվտանգությանը…». Սուրեն Սուրենյանց
Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուրեմն, Փաշինյանն այլևս ավելի լուրջ ալիբի չունի, ընկել է բառախաղի հետևից, թե բա ով «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն կգտնի այդ հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև:
Ինձ մոտ տպավորություն է, որ էս թշվառ արարածը չի էլ գիտակցել, թե Նոյեմբերի 9-ին ինչ է ստորագրում կամ էլ հետո՝ դրա 9-րդ կետից հրաժարվելու «մուտիտների» արանքում լրիվ խճճվել է:
Դե հիմա, եռակողմ հայտարարության 9-րդ կետը ընթերցեք ինքներդ. «9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով:
Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:
Քիչ առաջ Փաշինյանը ոչ մի առարկայական պատասխան չտվեց Ալիևին, բացի հերթական անգամ ակնհայտ ստելուց:
«Անխոչընդոտ տեղաշարժ» տերմինն էլ, որ առկա է Եռակողմ հայտարարության մեջ, նույնացրեց երկրի ներսում մեր տեղաշարժի հետ: Երևի ուզում է շնորհակալ լինենք, որ այնպիսի փաստաթուղթ է ստորագրել, որ գոնե Հայաստանի քաղաքացիների անխոչընդոտ տեղաշարժն իրենց երկրի ներսում երրորդ երկրի կողմից չի վերահսկվում:
Կամ էլ՝ բոլորիս վարժեցնում է այն մտքի հետ, որ շուտով ադրբեջանցիներն էլ են Հայաստանում մեր պես «անխոչընդոտ տեղաշարժվելու»:
Փաշինյանն ազգային աղետ է, ամենամեծ սպառնալիքը երկրի անվտանգությանը…»։