
Թուրքիայի քաղաքացիներն առանց վիզայի կարող են մուտք գործել 118 երկիր

«Henley Pasaport» միջազգային խորհրդատվական ընկերությունը հրապարակել է հերթական եռամսյակի տվյալների վրա հիմնած 2024-ի աձնագրային ինդեքսը (ցուցանիշ): Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Միջազգային ընկերության կողմից կազմված ինդեքսում տեղ է գտել նաև Թուրքիան: Այն 2023-ի վերջին եռամսյակային ինդեքսի համեմատ կարողացել է բարելավել իր դիրքերը:
Եթե նախկինում Թուրքիայի քաղաքացիները կարող էին առանց վիզայի մեկնել 111 երկիր, այժմ կարող են մուտք գործել 118 երկիր:
Ինդեքսում առանց վիզայի ուղղություններով առաջատար է համարվել Եվրամիության (ԵՄ) 4 երկիր: Դրանք են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Իսպանիան:
Վերոնշյալ երկրների քաղաքացիություն ունեցող անձինք աշխարհում գոյություն ունեցող 227 ուղղությունից 194-ից կարող են օգտվել առանց վիզա ունենալու: