Թուրքիան 2023թ. 10 մլրդ դոլարի տեքստիլ է արտահանել

«Թուրքիայի արտահանողների միությունը» (TİM) տվյալներ է հրապարակել 2023-ին Թուրքիայի տեքստիլի (մանվածքեղեն) և տրիկոտաժի հումքի արտահանման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ արտահանված ապրանքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 2 մլն տոննա՝ շուրջ 10 մլրդ դոլար արժողությամբ:

Նշվում է, որ ամենից շատ եկամուտը ստացվել է գործվածքից՝ շուրջ 6 մլրդ դոլար, իսկ ամենաշատ վաճառքի գործարքներ եղել են Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների հետ (ավելի քան 3 մլրդ դոլար):

Մանվածքեղենի ոլորտի արտադրանքի սպառմամբ առաջին տեղը զբաղեցնում է Իտալիան՝ շուրջ 750 մլն դոլարով։ Հաջորդում է Ռուսաստանը՝ 600 մլն դոլարով, այնուհետև ԱՄՆ-ը՝ 471 մլն դոլարով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031