Երրորդ համաշխարհային պատերազմը մոտ է, ես այն կանխելու եմ․ Թրամփ
Աշխարհը երբեք այսքան մոտ չի եղել երրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանը։
Հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Այովա նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպմանը։
«Չեմ կարծում, որ մենք երբևէ երրորդ համաշխարհային պատերազմի նման վտանգի մեջ ենք եղել, ինչպես հիմա ենք: Եվ ինչպես ասում եմ յուրաքանչյուր ելույթում, ես կանխելու եմ երրորդ համաշխարհային պատերազմը, ես ճանաչում եմ այս բոլոր մարդկանց», – ասաց նա:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Ջո Բայդենի վարչակազմի օրոք դարձել է թույլ և անարդյունավետ պետություն, որի կարծիքը հաշվի չի առնվում համաշխարհային ասպարեզում։
«Բայդենը չափազանց ապաշնորհ է: Միակ բանը, որ նա գիտի, թե ինչպես լավ վարվել, դա ընտրություններում խաբելն է: Նրանք (դեմոկրատները-Խմբ.) լավ են կեղծում ընտրությունների արդյունքները, ինչպես նաև հիանալի են հալածում իրենց քաղաքական հակառակորդներին: Նրանք այլ բան չեն կարող անել: »,- ընդգծել է ԱՄՆ նախկին նախագահը։