Թուրքիայում գործազրկությունն աճում է

Թուրքիայի վիաճակագրական ինստիտուտը (TÜİK) հրապարակել է 2023-ի նոյեմբերի դրությամբ առկա գործազրկության տվյալները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ Թուրքիայում 2023-ի հունիսից ի վեր առաջին անգամ գործազրկության ցուցանիշներն աճել են:

Այն նկատելի է նույնիսկ ամսական կտրվածքով: Եթե հոկտեմբերին գործազրկությունը կազմում էր 8.5, ապա նոյեմբերին այն կազմում էր արդեն 9 տոկոս:

Գործազրկության մակարդակի ցուցանիշներում նաև սեռային բաժանում է կատարվել: Տղամադրկանց մոտ այն կազմել է 7.5, իսկ կանանց մոտ 11.8 տոկոս:

Ինստիտուտի «Կենցաղային աշխատանքի ուժը» հետազոտության արդյունքներով պարզ է դառնում նաև, որ Թուրքիայում 15 տարեկանից բարձր մարդկանց թվում միայն 2023-ի նոյեմբերի դրությամբ գործազուրկների թիվն աճել է 115.000-ով և կազմել 3.016.000 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031