Ռուսաստանը էներգառեսուրսների հուսալի մատակարար է, հատկապես իր գործընկերների համար, սակայն գազի արտոնյալ գինը, որը գրավում է Հայաստանին, կարող է սկսել ձևավորվել շուկայական հիմունքներով, եթե Երևանը որոշի լքել Եվրասիական տնտեսական միությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վաշինգտոնն ու Կիևն այս պահին ակտիվ բանակցություններ չեն վարում և նման ծրագրեր չունեն։ Մայիսի 25-ին այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
ԱՄՆ-ը և Իրանը քննարկում են մի ծրագիր, ըստ որի՝ Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար կողմերի միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի ձեռքբերումից մոտավորապես 30 օր անց։ Դրա մասին հայտնում է Nikkei պարբերականը՝ հղում անելով Մերձավոր Արևելքում իր դիվանագիտական աղբյուրին։
Ամերիկյան օրակարգը Հարավային Կովկասում ունի երկու հիմնական առաջնահերթություն՝ TRIPP նախագծի կյանքի կոչումը և Իրանի շուրջ օղակի սեղմումը։ TRIPP-ը նույնպես դիտարկվում է Իրանի նկատմամբ քաղաքականության համատեքստում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ մի քանի շեշտադրումներ անելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցի հետ կապված։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետի հասանելիությունը, հաղորդում է իրանական Fars գործակալությունը։
Ամերիկացի զինվորականները «ինքնապաշտպանության նպատակով հարվածներ» են հասցրել իրանական հրթիռային արձակման հարթակներին և նավակներին Հորմուզի նեղուցի շրջանում։ Այդ մասին հայտնել են ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունից (CENTCOM)՝ ընդգծելով, որ գործողությունն իրականացվել է գործող հրադադարի ռեժիմի և պատերազմի ավարտի շուրջ շարունակվող բանակցությունների ֆոնին։
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ Ռուբիոն հայ գործընկերոջ հետ հանդիպելու է 15։30-ին հենց օդանավակայանում, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսված է 16։00-ին։ Ստորագրվող հուշագրի բովանդակությունը չի բացահայտվում։
Թուրքիայի նախագահականի ներդրումների և ֆինանսների գրասենյակի հրապարակած զեկույցի համաձայն՝ Մեծ Բրիտանիան ամրապնդել է իր դիրքերը Թուրքիայում օտարերկրյա ուղղակի ներդրումներ իրականացնող առաջատարների շարքում:
NetBlocks մոնիթորինգային խմբի տվյալներով՝ Իրանի իշխանություններն ամբողջ երկրում համացանցի գրեթե ամբողջական անջատման ռեժիմը պահպանում էին ավելի քան 87 օր։
Մայիսի 25-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս․ Վ․ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մ․ Ռուբիոյի միջև։
«Global Firepower» վերլուծական կենտրոնը հրապարակել է ռազմաօդային ուժերի վերաբերյալ 2026 թվականի համաշխարհային զեկույցը, որտեղ երկրների վարկանիշը հաշվարկվել է ըստ նրանց ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների քանակի ու մարտական կարողությունների:
Gazetji անկախ պարբերականը, որը հասցրել էր իր սոցցանցերում հրապարակել հեռացված տեսանյութը, հայտնել է, որ համատեղ միջոցառումների ընթացքում ոստիկաններն ու սահմանապահները զինված դիմադրության են հանդիպել։
Այն նաև նշել է, որ «հուշագրի տեքստում այսօրվա դրությամբ չկան որևէ առաջարկներ ուրանը դուրս բերելու Իրանի պատրաստակամության մասին»։
Նա հավելել է, որ այս գիշեր հոգևորականին այցելել է փաստաբանը, ինչպես նաև ռուս հյուպատոսը, ով կարողացել է գնահատել պահման պայմաններն ու ստուգել ամեն ինչ։
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՊԱՊԻԿՅԱՆԸ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Վերջին մի քանի շաբաթվա հարուստ իրադարձություններն արտացոլում են նոր դինամիկա հայ-թուրքական և հայ-ռուսական հարաբերություններում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է:
«Իրանը պատրաստ է իր տարածքից դուրս բերել բարձր հարստացված ուրանը»,- մեջբերում է հեռուստաալիքը աղբյուրների խոսքերը։
Ավելի վաղ Թրամփը սոցիալական ցանցերում հայտարարել էր, որ Իրանի հետ պատերազմի ավարտի շուրջ համաձայնության հասնելուց հետո Մերձավոր Արևելքի երկրները և այլ պետություններ «պարտավոր կլինեն» միանալ «Աբրահամյան համաձայնագրերին» և ճանաչել Իսրայելը։
Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավը Հայաստանում անցնում է վախի ու բռնաճնշումների մթնոլորտում, որը ժողովրդավարության հետ որևէ կապ չունի։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ, ՀԱԿ ընտրական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը՝ պատմելով ՀԱԿ քարոզարշավի մասին։
ԱՄՆ շատ դաշնակիցներ խոր մտահոգություն են հայտնել հակահրթիռների պաշարների հնարավոր սպառման կապակցությամբ, քանի որ արտադրության ներկայիս տեմպերի պայմաններում ԱՄՆ-ն ի վիճակի չէ կարճաժամկետ հեռանկարում լրացնել Իրանի հետ պատերազմի ժամանակ ծախսված ծավալները։
Իսրայելը ճնշում է գործադրում ամերիկյան գործընկերների վրա՝ ձգտելով Իրանի հետ գործարքի առավել խիստ պայմանների: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Wall Street Journal թերթին։
Անկախ նրանից՝ Հայաստանում ով կընտրվի և ով չի ընտրվի, Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չի փոխվելու։ Այսպիսի տեսակետ հայտնեց «Նախընտրական Հայաստանը՝ թուրք-ադրբեջանական ծրագրերում» խորագրով փորձագիտական պանելային քննարկման ընթացքում ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Կան արձանագրված օրինակներ, թե ինչպես է Թուրքիան ուղղակիորեն միջամտում Հայաստանի ներքաղաքական կյանքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս օգտագործել ռուսական բանակը ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար՝ օտարերկրյա պետությունների դատարանների կողմից նրանց ձերբակալության, քրեական և այլ հետապնդումների դեպքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Թուրքիայի և Ադրբեջանի նախապայմանները Հայաստանին մեկ ամբողջություն են, և դա այդպես չդիտարկելը սխալ է, իսկ դիվանագետների կամ քաղաքական ղեկավարների պարագայում՝ կոպտագույն և ճակատագրական սխալ երկրի համար։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը կովկասագետ Կարեն Իգիթյանն է:
Իսրայելը մտավախություն ունի, որ համաձայնագիրը կթուլացնի տնտեսական և ռազմական ճնշումը Իրանի վրա:
«Արևմտյան Ադրբեջան» արհեստածին հայեցակարգը Ադրբեջանի պետական պաշտոնական ծրագրի մաս է։ Ադրբեջանում այն հասկանում են որպես ծրագիր, որը ներառում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքը։
Ապրիլի 28-ին Կարսում տեղի էր ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը, ինչի ռիսկերին ավելի ուշ մենք անդրադարձել ենք, որ Կարս-Գյումրի ուղղության ակտիվացումը նվազեցնում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու «բացառիկությունը», և սա կարող է լարվածություն մտցնել հայ-վրացական հարաբերություններում: