Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 18 հազար 412-ի, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 50 հազարը։
Եվրահանձնաժողովը, Եվրամիության խորհուրդը և Եվրախորհրդարանը պայմանավորվել են ԵՄ-ի կողմից սահմանվող պատժամիջոցների խախտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու շուրջ։
2015թ. սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել էր ՀՀ ԶՈւ խաղաղապահների առաջիկա ծրագրերը՝ նշելով, որ Հայաստանը ստանձնել է նոր հանձնառություններ:
ԱՄՆ-ն մտադիր է մինչև տարեվերջ հայտարարել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ինչպես կարելի էր ենթադրել՝ ԵՄ-ն գործնական առումով, գետնի վրա ՀՀ անվտանգության, ռազմական ներուժի ավելացման համար ոչինչ չի անելու։
Վրաստանի կառավարության դիմացի հատվածը, որտեղից քաղաքացիները մուտք են գործում, այժմ պարսպապատվել է 2,5 մետրանոց երկաթե պատնեշով: Radiotavisupleba.ge լրատվականի փոխանցմամբ՝ երկաթյա պատնեշը կառուցվել է այգու կազմակերպման աշխատանքների շրջանակներում։
Պակիստանի հյուսիս-արևմտյան Խայբեր Փախտունխվայի նահանգում առնվազն 23 իրավապահ է զոհվել, ևս 32-ը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ մահապարտ ահաբեկիչը ոստիկանության բաժնի գլխավոր դարպասի մոտ պայթուցիկներով բեռնված մեքենա է պայթեցրել։ Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանիը գործուղվել է Ուկրաինա։
2023 թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի ՀՀ տրանսֆերտների 40 տոկոս նվազում կա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 12-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Սայմըն Մորդյուի հետ։
Իրանը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) այս ամսվա վերջին համաձայնագիր կստորագրեն ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման մասին։ Այս մասին հաղորդում է ILNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի տնտեսական հարցերով արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարիին։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները կախված է կողմերից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը։
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ Լեհաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի ուժով չի պատկանում Ադրբեջանին. Ալեքսանդր Մանասյան
Քվեարկության արդյունքում հայկական ՀԿ-ների մասնակցության համար կողմ են քվեարկել 61 երկրներ, դեմ՝ Ադրբեջանը և Թուրքան։
Այս խմբակի նպատակը Արցախի բռնակցումն էր, Հայաստանը Ադրբեջանի, Թուրքիայի կցորդ դարձնելը. Լարիսա Ալավերդյան
«Այստեղ ինձ մոտ կան քարտեզներ 1921 թվականի, սկսած Հայժողկոմից, խոսքս՝ Տիգրանաշենի, Երասխի և մյուսների մասին է։ Հանձնաժողովները, որոնք այսօր գնում են սահմանազատման ու սահմանագծման, եթե սրանց վրա չհիմնվեն, որևէ բան չեն կարողանալու ապացուցել»,- նշեց Առուշան Հակոբյանը և մտավախություն հայտնեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վաղը-մյուս օրը գուցե չկարողանա ապացուցել, որ այն տարածքները, որտեղ ադրբեջանական զորքը կանգնած է, հայկական են։ Այդ մասին վկայում են ԽՍՀՄ կառավարության քարտեզները։
«Երկիրը պետք է բերվի տոտալ մոբիլիզացիայի, տոտալ ինքնապաշտպանության։ Եթե հարձակվեցին, ո՞ւմ ենք բողոքելու։ Հիմա Ալիևը մոտիվացիա է ստեղծում իր բանակի անձնակազմի համար, նա իր ժողովրդին, բանակին պատրաստում է հերթական ազատագրական պատերազմին»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը։
Մարիա Զախարովայի հերթական բրիֆինգը․ ՈՒՂԻՂ
Երեք ամիս առաջ Եվրահանձնաժողովը հրաժարվեց երկարաձգել Ուկրաինայից Բուլղարիա, Հունգարիա, Լեհաստան, Ռումինիա և Սլովակիա չորս տեսակի հացահատիկային և ձիթատու մշակաբույսերի՝ ցորենի, եգիպտացորենի, հլածուկի և արևածաղկի սերմերի մատակարարումների արգելքը, որի ժամկետը սպառվել էր սեպտեմբերի 15-ին։
Պաշտոնյան նաև նշել է, որ ասուլիսին ներկա կգտնվեն արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները։
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ գերեվարված Արցախի ղեկավարության գործով Բաքվում հատուկ քննչական խումբ կստեղծվի։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի երեկոյան իր անսասան աջակցությունն է հայտնել «Համասի» ահաբեկչությունից հետո հրեա ժողովրդի և Իսրայելի անվտանգությանը և նրա գոյության իրավունքին․
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը վստահեցնում է՝ խաղաղության պայմանագրի շուրջ այսօր Հայաստանն Ադրբեջանի հետ գտնվում է խորը բանակցային պրոցեսում։ Հետևաբար, ՔՊ-ի օրակարգում խաղաղության օրակարգն է ու դրանից բխող քայլերի հաջորդականությունը։
Վաշինգտոնում դեկտեմբերի 12-ին նախատեսված է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Զելենսկին հանդիպելու է նաև ներկայացուցիչների տան խոսնակ հանրապետական Մայք Ջոնսոնի հետ։
«Ադրբեջանը երբ ցանկանա, կգնա ռազմական էսկալացիայի՝ հաշվի առնելով իշխանությունների այս պարտվողական քաղաքականությունը, Ադրբեջանն աստիճանաբար մեծացնելու է ճնշումը։ Փորձելու են ամեն կողմից հարված հասցնել Հայաստանին, թեպետ Հայաստանից բան էլ չի մնացել, բոլոր բարձունքներում, ռազմավարական ճանապարհների վրա թշնամին է կանգնած։ Նայեք Ադրբեջանի գրաված դիրքերին, ու կտեսնենք, թե ինչ վիճակում ենք։
Տոկիոյի դատախազության աղբյուրները, որոնք հետաքննում են գործը, Kyodo-ին հայտնել են, որ իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) խոշորագույն խմբակցության գործիչները վերջին հինգ տարիների ընթացքում կարող են ապօրինաբար անձնական օգտագործման համար յուրացրած լինել հասարակության և բիզնեսի կողմից առնվազն 500 միլիոն իեն (ավելի քան 3,4 միլիոն դոլար) գումարի քաղաքական նվիրատվությունները:
«Հարցի հասցեատերը ես չեմ, մենք որևէ շփումից չենք խուսափում, բայց թե ում է համարում անկողմնակալ, չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել, որ դա ռուսական կողմն է, չեմ կարծում, որ Ադրբեջանը ռուսական կողմին անաչառ է համարում, այդ փաստերից մեկը ռուսական զորքի՝ դեռ Ադրբեջանում մնալու փաստն է։ Չեմ կարծում՝ Բաքվին պետք է միտք վերագրել առ այն, որ ռուսական կողմն անաչառ կողմն է»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։
Հարձակման է ենթարկվել STRINDA լցանավը, որը նավարկում էր Նորվեգիայի դրոշի ներքո։ Այն Մալայզիայից բեռնել էր բուսական յուղ և բիովառելիք և ուղևորվում էր դեպի Վենետիկ։ Պարզ չէ՝ արդյոք նավը որևէ առնչություն ուներ Իսրայելի հետ։