Բաժիններ՝

Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ ակտիվորեն քննարկել 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ ընթացիկ բոլոր հակամարտություններում հրադադարի հարցը:

La Tribune-ին տված հարցազրույցում Մակրոնը նշել է, որ Օլիմպիական զինադադարը պետք է ուղերձ լինի ողջ աշխարհին՝ հայտնելով, որ այս թեման ևս կքննարկի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի հետ:

Նրա խոսքով՝ խոսքը բոլոր հակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում հրադադարի մասին է։

Նա ընդգծել է, որ պետք է փորձ արվի ամենուր հրադադարի հասնել:

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մայիսի 5-ի առավոտյան պաշտոնական այցերով ​​մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս