Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
Բեռլինի հրշեջ ծառայությունը շարունակում է աշխատանքն արդեն երրորդ օրն այրվող Diehl Metal Applications ձեռնարկությունում, որը մտնում է Diehl Group պաշտպանաարդյունաբերական կոնցեռնի կազմի մեջ։ Այս մասին հաղորդում է Tagesspiegel թերթը՝ վկայակոչելով հրշեջ ծառայության ներկայացուցչին։
Նրա խոսքով՝ հրշեջները դեռ հսկում են փլվածքները միջադեպի վայրում։ Նա հավելել է, որ այրումը շարունակվում է, իսկ բոցավառման օջախներ ջուր հասցնել հնարավոր չէ։ Մասնագիտացված կազմակերպությունները մայիսի 6-ից կսկսեն շենքի մնացորդների քանդումը։
Բեռլինի իրավապահ մարմիններն առայժմ չեն կարող հայտնել Diehl Metal Applications ձեռնարկության տարածքում բռնկված հրդեհի ստույգ պատճառը։
4-հարկանի շենքում հրդեհը բռնկվել է մայիսի 3-ի առավոտյան։