Բաժիններ՝

«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտնել է, որ «Կատյուշա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի տասնյակ հրթիռներով հարվածել է իսրայելական Նաֆահ ռազմաբազայի 210-րդ տարածքային դիվիզիայի շտաբի վրա, որը գտնվում է Գոլանի բարձունքների հյուսիսային մասում: Այդ մասին շիա շարժումը հաղորդագրություն է տարածել։

«Գոլանի բարձունքներում տասնյակ «Կատյուշա» հրթիռներով գրոհը հակառակորդի 210-րդ դիվիզիայի շտաբի վրա իրականացվել է՝ ի պատասխան իսրայելական բանակի կողմից Նաբի Շիթ և Ալ Սաֆարի քաղաքների միջև ընկած Բեքաա հովտի գիշերային ռմբակոծության, որի հետևանքով մի քանի հոգի թեթև վնասվածքներ են ստացել», – շարժման հայտարարությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Բացի այդ, մայիսի 5-ին իսրայելական բանակի դեմ իրականացված գործողությունների շարքում «Հեզբոլլահ»-ը նշել է Հարավային Լիբանանից դեպի արևելք և արևմուտք ընկած հատվածների տասն օբյեկտների ուղղությամբ հարվածների մասին, որոնք հասցվել են «իսրայելական բանակի հրետանային դիրքերին, զինվորներին և փոխադրամիջոցներին»։

Բացի այդ, շարժման տեղեկատվության համաձայն, արևմտյան հատվածում հարվածներ են հասցվել Ռամիայի օբյեկտում գտնվող լրտեսական տեխնիկային, ինչպես նաև Ավիվիմ և Շթոլա ավանների շենքերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս