ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի նախագահներ Ջո Բայդենը եւ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը մարտի 1-ին կայացած վիրտուալ ձեւաչափով բանակցություններում համաձայնության են եկել զարգացնելու համագործակցությունը համավարկի դեմ պայքարի բնագավառում:
Թուրքիայի զինված ուժերը տանկեր և բետոնե բլոկներ են տեղափոխել Սիրիային սահմանամերձ Հաթայ նահանգ: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնում է լիբերալ ուղղվածություն ունեցող «Ahval» թուրքալեզու կայքը:
Այս օրերին Ռուսաստանից զարմանքով են հետևում այն իրադարձություններին, որոնք ծավալվում են Հայաստանի Հանրապետությունում, և էլ ավելի մեծ զարմանքով ընկալում այն հայտարարությունները, հաղորդագրությունները, որոնք հնչում են պաշտոնական Երևանից։
Մարտի 2-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տայվանի հարավ – արեւելյան ափի մոտ:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյն ընդունել է Թուրքիա-Ադրբեջան մշակութային խառը հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Անկարա մեկնած ադրբեջանցի պաշտոնակից Անար Քերիմովին: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի ավելի քան 170 անդամներ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ են արել վերանայել Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը՝ պայմանավորված այդ երկրում մարդու իրավունքների խախտման բազմաթիվ արձանագրված դեպքերով:
Վրաստանի խորհրդարանի մուտքի մոտ, որտեղ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները եւ նրանց կողմնակիցներն օրենսդիր մարմնի պիկետում են կազմակերպել լիագումար նիստի օրը, առավոտվանից մոբիլիզացված է ոստիկանությունը։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) մարտին կներկայացնի նոր կորոնավիրուսի դեմ պատվաստման մասին հավաստագրի նախագիծը: Մարտի 1-ին այդ մասին հայտնել է ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
ՄԱԿ-ը դոնոր երկրներին հորդորել է 2021 թվականին Եմենում հումանիտար օգնության համար տրամադրել 3,85 միլիարդ դոլար:
Չինաստանի իշխանությունները մոտ ժամանակներս կհարապարակեն նոր զեկույց՝ ԱՄՆ-ում մարդու իրավունքների բնագավառի իրադրության քննադատությամբ: Մարտի 1-ին այդ մասին հաղորդումը հայտնվել է ՉԺՀ-ի Պետխորհրդի մամուլի դիվանատան կայքում:
ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակման հետեւանքների պատճառով հոսպիտալացված հիվանդների թիվը նվազել է մինչեւ 50 հազարից պակաս՝ ամենացածր ցուցանիշը 2020 թվականի նոյեմբերի սկզբից ի վեր:
2020թ․ Թուրքիայի տնտեսական աճը կազմել է 1․8 տոկոս։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ տեղեկացնում է Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK)։
Նգոզի Օքոնջո Իվեալան (Նիգերիա) մարտի 1-ին ստանձնել 1 Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնը:
Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահը ձերբակալվել է:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հերքել է Օմանի նեղուցում իսրայելական նավի վրա հարձակմանը Թեհրանի մասնակցության մեղադրանքները, որոնք հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մարտի 1-ին Իրանին մեղադրել է անցյալ շաբաթ Օմանի նեղուցում հրեական պետությանը պատկանող Helios Ray նավի վրա հարձակման մեջ: Համապատասխան հայտարարությունը նա արել է Kan պետական ռադիոկայանի եթերում։
Աֆղանստանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադն այցով կժամանի Քաբուլ, Դոհա եւ տարածաշրջանի այլ երկրների մայրաքաղաքներ: Փետրվարի 28-ին այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Սալվադորի ընդդիմությունը դիմել է երկրի Գերագույն ընտրական դատարան՝ հանրապետության նախագահ Նայիբ Բուկելեի դեմ գանգատով՝ նրան մեղադրելով Օրենսդրական ասամբլեայի (միապալատ խորհրդարան) պատգամավորների ընտրությունների օրը ընտրական օրենսդրության խախտման մեջ:
Իլհամ Ալիևն իր վերջին ճեպազրույցում օգտագործեց «Իսկանդեր»-ի շուրջ Հայաստանի իշխանության վտանգավոր հայտարարությունը և որոշակի ուղերձներ հղեց ռուսական կողմին։
Ստրասբուրգի իշխանությունները ծրագրում են 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հասարակական տրանսպորտն անվճար դարձնել մինչև 18 տարեկանների համար:
Կորոնավիրուսի համավարակի հարուցած զանազան տնտեսական եւ սոցիալական սահմանափակումները 2020 թվականին հանգեցրել են 8,2 տոկոսով Ֆրանսիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկման: Փետրվարի 26-ին այդ վերջնական տվյալները հայտնել է Վիճակագրության եւ տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը (Insee)։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փետրվարի 23-ին հայտարարել է, որ ինքը եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պայմանավորվել են զրոյական արտանետումների ձեռքբերման վրա աշխատել մինչեւ 2050 թվականը։
Տայվանի իշխանությունները որոշում են ընդունել մատի 1-ից օտարերկրացիների մուտքի արգելքը վերացնելու մասին, նրանք նաեւ մեղմացրել են կարանտինային ռեժիմը մի շարք երկրներից գործարար ճանապարհորդների համար:
Չեխիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված մարտի 1-ից ժամանակավոր կսահմանափակվի բնակչության տեղաշարժը:
Շվեյցարիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից մահացել է առնվազն 16 մարդ:
Հարավային Կորեան հայտնել է, որ 18 489 մարդ արդեն ստացել է AstraZeneca PLC պատվաստանյութի իր առաջին չափաբաժինը:
Տաշքենդում երեք բուհերի հինգ ուսանողներ, որոնք միասին ապրել են մասնավոր տանը, մահացել են թունավորվելով անհայտ նյութից:
Նոր Զելանդիայի իշխանությունները փետրվարի 28-ից մեկշաբաթյա կարանտին կսահմանեն խոշորագույն Օքլենդ քաղաքում: Իշխանություններն այդ որոշումը կայացրել են քաղաքում կորոնավիրուսի մեկ դեպք հայտնաբերելուց հետո:
Կասկած չկա, որ Իրանի՝ Եվրասիական տնտեսական միության հետ արտոնյալ առևտրի համաձայնագրի իրականացումը հանգեցրել է ավելի հանգիստ նախապատրաստական քայլի՝ այս երկրների հետ ազատ առևտուր անելու ուղղությամբ: Այդ համատեքստում Իրանը կարևորություն է տալիս Հայաստանի հետ իր առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունների ընդլայնմանը:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մինչև մարտի վերջ երկարաձգել է կորոնավիրուսով պայմանավորված մասնակի սահմանափակումները մայրաքաղաք Մանիլայում: