Թուրքիայում գործազրկության մակարդակը շարունակում է աճել

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2024-ի հոկտեմբեր ամսվա աշխատուժի վերաբերյալ տվյալներ։ Նշվում է, որ Թուրքիայում 15 և բարձր տարիքային խմբում գործազրկության ցուցանիշը սեպտեմբեր ամսվա համեմատ աճել է 61.000-ով՝ հասնելով 3 մլն 175.000-ի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ անգործության ցուցանիշը սեպտեմբեր ամսվա համեմատ աճել է 0.1%-ով՝ հասնելով 8.8%-ի։ Իսկ 2023-ի հոկտեմբերի համեմատ գործազրկության ցուցանիշը աճել է 0.3%-ով։

Գործազրկության մակարդակը կանանց շրջանում կազմել է 6.9%, իսկ տղամարդկանց շրջանում՝ 12.3%։

15-24 տարեկանների խմբում հոկտեմբերին գործազրկության ցուցանիշը կազմել է նախորդ տարվա համեմատ նվազել է 0.3%-ով և կազմել է 16.6%։ Կանանց շրջանում գործազրկության ցուցանիշը կազմել է 23.9%, իսկ տղամարդկանց շրջանում՝ 12.6%։

Տեսանյութեր

Լրահոս