ԱՄՆ-ն իրավունք չունի ներկա լինելու միջուկային գործարքի շուրջը համաձայնագրի մասնակիցների բանակացություններին, մինչեւ չչեղակի Իրանի նկատմամբ պատժամիջոցները:
Իտալական Վերոնայի քաղաքային խորհուրդը միաձայն իր համերաշխությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և ընդունված որոշմամբ՝ կոչ արել քաղաքապետին իտալական կառույցներից պահանջել ճանաչել Արցախի Հանրապետությունը:
Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 23-ին Անկարայում:
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն հորդորում է անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքով գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց:
«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունու խոսքով՝ իրականում բոլոր հարցերը՝ կապված «Կարմիր խաչի» գրաֆիկի և աջակցության վերաբերյալ՝ քննարկվում են հենց կողմերի հետ։
ԱՄՆ-ը վերջին մի քանի տարվա ընթացքում փաստորեն դադարեցրել է Չինաստանի հետ երկխոսությունը, Պեկինը պատրաստ է աշխատել դրա վերականգնման ուղղությամբ:
Boeing ավիաընկերությունը հանձնարարական է հղել բոլոր ավիագծերին դադարեցնելու Pratt & Whitney PW 4000 շարժիչներով իր 777 շարքի ինքնաթիռների թռիչքները Միացյալ Նահանգների United Airlines ընկերության համանմա ավիահանրանավի հետ տեղի ունեցած միջադեպից հետո:
Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավար Ջո Բայդենն ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսի հետ փետրվարի 22-ի երեկոյան լռության րոպեի արարողություն կացկացնի կորոնավիրուսից գրեթե 500 հազար մահացածների հիշատակին: Այդ մասին է վկայում փտրվարի 21-ին Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած գրաֆիկը:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ երկրի ոստիկանության գլխավոր վարչությունն առաջին անգամ թուրք-իտալական համատեղ արտադրության «T-129 ATAK» տեսակի հարվածային ուղղաթիռ է ստացել: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ Սոյլուն գրառում է արել Twitter-ում:
Ռուսաստանն առաջին անգամ IDEX-2021 զենքի միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է «Պանցիր-Ս1Մ» զենիթային հրթիռահրետանային համալիրը (ԶՀՀՀ), որը լրամշակվել է «Ռոստեխ»-ի մեջ մտնող «Վիսոկոտչնիե կոմպլեքսի» հոլդինգի ձեռնարկությունների կողմից, Սիրիայում ահաբեկիչների դեմ համալիրի մարտական կիրառման արդյունքում, հայտնել են պետական կորպորացիայի մամուլի ծառայությունում:
«Քիչ հավանական է, որ լուրջ հարցերի քննարկումը ԵԱՀԿ ՄԽ-ում հասնի արդյունքի, քանի որ ներկայումս, որքան հասկանում ենք՝ կարգավիճակի հարցի քննարկման շուրջ չկա կոնսենսուս»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջիկա աշխատանքի արդյունավետությանը։
Սաուդյան Արաբիան մտադիր է առաջիկա տասնամյակի ընթացքում 20 մլրդ ԱՄՆ դոլար ներդնել ներքին ռազմական արդյունաբերության մեջ:
Սան Մարինոյի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառմանը: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հաղորդագրության մեջ:
Լեհաստանը կարող է սահմանափակումներ կիրառել Սլովակիայի և Չեխիայի հետ սահմաններին՝ հաշվի առնելով այդ երկրներում կորոնավիրուսի վարակման դեպքերի աճի մեծ տեմպերը:
Գերմանիայում կորոնավիրուսով վարակված երկու կատուներ մեկուսացվել են Համբուրգ քաղաքում:
Գերմանիայի կառավարությունը որոշում է ընդունել նշանակել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերով երկրի բնակիչների ապահովման հարցերի հատուկ լիազոր ներկայացուցիչ: Փետրվարի 19-ին այդ մասին հայտնել է Der Spiegel հրատարակությունը։
Թուրքիան պայմանագիր է կնքել Միացյալ Նահանգներում գրանցված «Arnold Porter» իրավաբանական ընկերության հետ, որը պետք է օգնի Անկարային վերականգնել մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին:
Վրաստանում փետրվարի 20-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 396 նոր դեպք:
Ողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց թիվը գերազանցում է 200 միլիոնը:
Նիդերլանդների Սինթ-Ուենրոդ քաղաքի թռչնաբուծական ֆաբրիկայում թռչնագրիպի դեպքեր են գրանցվել:
Այն, որ Թուրքիան էքսպանսիա է իրականացնում Հարավային Կովկասում և իրականացնելու է, պետք է կույր լինել չտեսնելու համար: Եվ ասեմ, որ Վրաստանը բավականին խոցելի է ճնշումների համար՝ և տնտեսության, և Ադրբեջանի միջոցով Թուրքիայի կողմից: Մարդիկ սկսել են անհանգստանալ, որ Թուրքիան վարում է ոչ արևմտյան քաղաքականություն: Կարծում եմ՝ հարկ չկա խոսել ռազմական իմաստով վտանգի կամ ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին, բայց կան անհանգստություններ, որ Վրաստանը չափազանց կախված է ադրբեջանական էներգակիրներից և թուրքական ֆինանսական հոսքերից, որոնք խոցելի են դարձնում Վրաստանը Թուրքիայի համար:
ՄԽ համանախագահների միջև տիրող համաձայնության փաստը հաստատում էր նաև համանախագահ պետությունների` ՌԴ, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների համատեղ Հայտարարությունը` ջիհադականների ներգրավմամբ և Արցախի ու Հայաստանի հայ բնակչության նկատմամբ ցեղասպանական ռազմական հանցագործություններով ուղեկցվող 2020 թ. սանձազերծված թուրք-ադրբեջանական պատերազմը դադարեցնելու մասին[5]: ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջև սույն համաձայնության պահպանման վկայությունն էր նաև մարտական գործողությունների ավարտական շրջանում ՌԴ, ԱՄՆ-ի ու ՖՀ իշխանությունների հովանու ներքո երեք անգամ հայտարարված զինադադարը[6]:
Ինքս միշտ էլ նշել եմ, որ այս քաղաքականությունը և քայլերը, որոնք իրականացվել են, նաև բխում են ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ որպես եռանախագահ, կարգավիճակից և այլ պարտավորություններից։ Ինչը նշանակում է, որ Մինսկի խումբը և Մինսկի խմբի եռանախագահությունը, նրա անդամ երկրները շարունակում են իրենց առաքելությունը, այդ թվում՝ որպես այդ եռանախագահության ներկայացուցիչներ։ Հետևաբար՝ Մինսկի խումբը երբեք դուրս չի մնացել բանակցային գործընթացից։
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երկու ավտոմեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով մահացել է առնվազն երկու մարդ, ևս երկուսը վիրավորվել են:
ԱՄՆ Ալաբամա նահանգում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել է երկու մարդ:
ԱՄՆ Կոնգրեսի հարյուր անդամներ կոչ են անում Ջո Բայդենի վարչակազմին կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի գոյատևման և Հայաստանի անվտանգության համար։
Ճապոնիայի առողջապահական մարմինները հայտնաբերել են COVID-19 կորոնավիրուսի նոր հիմնամանրէով հիվանդացության ավելի քան 90 դեպք:
Ֆիլիպինների ԱԳ նախարար Տեոդորո Լոկսինը հայտարարել է, որ պատրաստ է «իր կյանքը վստահել» կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութին։
Կիպրոսը մարտի 1-ից պլանավորում է իր օդանավակայանները բացել արտասահմանից ժամանողների համար եւ երկրների համար գունավոր կոդավորում է սահմանում՝ կախված նրանցում COVID-19-ի տարածման տեմպերից։