Բաժիններ՝

Կանխվել է Իրանից Թուրքիա ավելի քան 3000 միգրանտի անօրինական մուտք

Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Աղրըի նահանգապետ Մուստաֆա Քոչը տվյալներ է հրապարակել ընթացիկ տարում սահմանապահների կողմից կանխված միջադեպերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ Իրանի հետ սահմանակից նահանգ անօրինական կերպով ցանկացել են մուտք գործել ընդհանուր առմամբ 3․333 մարդ, որոնց մուտքը երկիր կանխվել է։

Քոչը նշել է նաև, որ երկրում անցկացվել են միջոցառումներ՝ հայտնաբերելու անօրինական ճանապարհով երկիր մուտք գործած և երկրում գտնվող միգրանտներին։

Արդյունքում հայտնաբերվել է 166 մարդ, որոնք ուղարկվել են համապատասխան կենտրոն՝ իրենց երկիր վերադարձվելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031