Բաժիններ՝

Ռուսաստանը նոր դեսպան է ուղարկում ԱՄՆ

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը մարտի 26-ին կմեկնի ԱՄՆ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։

«Սպասվում է, որ դեսպանը Վաշինգտոն կմեկնի մարտի 26-ին», – ասել է գործակալության զրուցակիցը։

Մարտի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Դարչիևին Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան նշանակելու մասին։ Նա մինչև վերջերս ղեկավարում էր ՌԴ արտգործնախարարության Հյուսիսատլանտյան վարչությունը։

Փետրվարի 18-ին Էր Ռիադում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ ապահովելու ԱՄՆ-ում Ռուսաստանի և Ռուսաստանում ԱՄՆ դեսպանների արագ նշանակումը:

Սա Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ նորացված երկխոսության արդյունքն էր, որն, ըստ Մոսկվայի, առաջին հերթին ուղղված է դիվանագետների լիարժեք աշխատանքի վերականգնմանը։ ԱՄՆ-ում Ռուսաստանի նախկին դեսպան Անատոլի Անտոնովն իր առաքելությունն ավարտել է 2024 թ. հոկտեմբերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս