
Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը կարող է ձգձգել Ուկրաինայի հետ համաձայնագրի կնքումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանը կարող է ձգձգել Ուկրաինայի հետ հաշտության համաձայնագրի կնքումը, չնայած իր կածիքով՝ Մոսկվան ձգտում է վերջ տալ ռուս-ուկրաինական հակամարտությանը։
Այս մասին նա ասել է Newsmax-ին տված հարցազրույցում:
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է վերջ տալ դրան, բայց, հնարավոր է, նրանք ժամանակ են ձգում։ Ես վստահ չեմ: Բայց ոչ, ես կարծում եմ, որ Ռուսաստանը կցանկանար, որ դա ավարտվեր, և ես կարծում եմ, որ Զելենսկին ևս կցանկանար, որ դա ավարտվեր այս փուլում», – ասել է ԱՄՆ նախագահը: