Թրամփն ընդունել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Թոմ Բարաքին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Անկարայում ԱՄՆ դեսպանի թեկնածու, գործարար 77-ամյա Թոմ Բարաքին: Նա մասնագիտությամբ իրավաբան է և իր կարիերան սկսել է Սաուդյան Արաբիայում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմում ծառայել է որպես ներքին գործերի նախարարի խորհրդականի տեղակալ 1980-ականներին։

Թոմ Բարաքի, ինչպես նաև մյուս թեկնածուների հետ կազմակերպված հանդիպումների ընթացքում Թրամփը դրվատանքի խոսքեր է հնչեցրել Թուրքիայի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին։

Թուրքիայում ԱՄՆ դեպսանի թեկնածու Բարաքը շնորհակալություն է հայտնել Թրամփին իրեն վստահելու համար, միևնույն ժամանակ Թուրքիան բնորոշել է որպես «ամենահին քաղաքակրթություն ունեցող երկրներից է»։

Թրամփն այդ խոսքերն անարձագանք չի թողել՝ ընդգծելով․ «Թուրքիան լավ երկիր է, որի ղեկավարը նույնպես լավն է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31