Բաժիններ՝

Թրամփն ԱՄԷ նախագահի հետ քննարկել է իրադրությունը Մերձավոր Արևելքում

ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունները և բոլոր ոլորտներում հարաբերություններն ամրապնդելու ջանքերը՝ ի շահ երկու երկրների։ Այս մասին հայտնել է էմիրաթական WAM գործակալությունը։

Կողմերը նաև քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր, հատկապես Մերձավոր Արևելքի զարգացումները և Գազայի հատվածում հրադադար հաստատելու և տարածաշրջանային կայունությունը պահպանելու ուղղությամբ գործադրվող ջանքերը։

Այս համատեքստում ԱՄԷ նախագահը շեշտել է Գազայի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրելու կարևորությունը՝ հաշվի առնելով այնտեղ ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը։ Նա նաև կոչ է արել աջակցել իսրայելապաղեստինյան խնդրի կարգավորմանը՝ երկու պետությունների ստեղծման միջոցով՝ որպես հիմք տարածաշրջանում համապարփակ, արդար և տևական խաղաղության հասնելու համար, որը կերաշխավորի անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների համար։

Նախագահ ալ-Նահյանը նաև հաստատել է ԱՄԷ-ի հանձնառությունը՝ շարունակելու ամրապնդել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ և աջակցելու տարածաշրջանում և աշխարհում խաղաղության ու բարգավաճման հաստատմանը։

Կողմերը նաև հաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունը՝ ի օգուտ ընդհանուր շահերի։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Աբու Դաբիի փոխկառավարիչ, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Շեյխ Տահնուն բին Զայեդ ալ-Նահյանի՝ ԱՄՆ կատարած վերջին պաշտոնական այցի արդյունքներին։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս