Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 861, մահվան՝ 21 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 861 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 152 253-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 2596 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Դեկտեմբերի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 648 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 21 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3244-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1223 է, ընդհանուր առողջացածներինը՝ 131 213, փաստացի բուժվողներինը՝ 17 796 (մեկ օրում նվազել է 383-ով): Մեկ օրում արվել է 2567 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 561 013 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031